Сипил

Ծովուն հանդեպ

Ծո՛վ, կը սիրեմ ըզքեզ անհուն հուզմունքով,
Զի պատկերն ես դուն ալեծուփ իմ հոգվույս.
Քո մըշուշներդ վարաքներս են, և քու քով
Միշտ կը գտնեմ գիշերներուս արշալույս,

Քեզի նման թավալելով քարեքար,
Հորերն ի վար, սարերն ի վեր կը վազեմ,
Խութքերու դեմ փշրելով անդադար,
Որոնելու կյանքին գաղտնիքը վըսեմ:

Նյութին տարփանքն ինձմո հեռու կուտա ծույս,
Իրերն ինչպես՝ լույծ ջուրերուդ երեսեն.
Եվ տենչանքներս փոթորկի պես մշտացույց.
Դեպի աննյութ հորիզոններ կը հասնեն:

Երևույթներդ կը վերլուծեմ մաս առ մաս,
Մոլուցքիդ մեջ ահեղ տենդեր կը կարդամ,
Եվ երբ գգվոտ հծծյուններով կը հևաս,
Լուրթ քերծվածն ես լացող սրտի մը տարտամ:

Ո՛հ, կ՚ըղձայի նետվիլ խորքիդ մեջ անծիր,
Ծուփերուդ հետ անհունին մեջ թավալիլ,
Եվ անծանոթ գաղտնիքներուդ ունկնդիր՝
Լույս հեշտանքներդ ըմպել կաթիլ առ կաթիլ։

Սուզվիլ, կարդալ, մութ խորշերուդ մեջ անցան,
Լուռ վեպերը սոսկավիթխար անդունդին,

Եվ օրորված միշտ հանկերգովը մահվան,
Սփռել զանոնք շիրիմերեն ալ անգին:

Այսպես տարված միշտ անկայուն, թափառկոտ՝
Մեր ափունքեն դեպի հեռու երկինքներ,
Դեպի ծովե ծիածաններ անոլորտ,
Դեպ՝ աստղափայլ օվկյաններ լուսահեռ:

Ծփծըփալով, փրփրալով, լողալով,
Գլտորելով փոսեր ու ալքն անհատակ,
Հավե՜տ սուրալ սարերու սայրն իբրև հով՝
Այս սըլացքի հեշտանքեն խոնջ՝ այլ անհագ:

1912

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу
Ятук Музыка
Маскарад -  Вальс
Арам Хачатрян

Маскарад - Вальс

Осень 1960 г.
Осень 1960 г.
Играть онлайн