Сипан Шираз
Երևանյան քամի, գարնանային քամի
Երևանյան քամի, գարնանային քամի, -
Օ՜, մանկության ծառեր, - օ՜. իմ նման տխուր, -
Մենք մեր սերը մանուկ ցայգալույսի ժամին
Ցրում էինք բուռ - բուռ:
Մենք մեր սերը մանուկ ցայգալույսի ժամին
Ցրում էինք բուռ - բուռ:
Մենք՝ իջնում ենք կամաց, դուք՝ կանգնած եք մնում, -
Օ՜, փողոցներ ծանոթ, սրճարաննե՛ր,
Մենք՝ երազներ գտած մեր օրերի հեռվում
Փնտրում էինք մի սեր...
Օ՜, փողոցներ ծանոթ, սրճարաննե՛ր,
Մենք՝ երազներ գտած մեր օրերի հեռվում
Փնտրում էինք մի սեր...
Բայց փողոցներն հիմա էլ չեն բուրում հույսեր.
Ճանապարհներն հիմա մեզ տանում են հեռու.
Լրջացել ենք մի քիչ, ունենք նաև հոգսեր -
ՈՒ գործի ենք գնում...
Ճանապարհներն հիմա մեզ տանում են հեռու.
Լրջացել ենք մի քիչ, ունենք նաև հոգսեր -
ՈՒ գործի ենք գնում...
Երևանյան գարուն, երևանյան քամի,
Դուք բացվում եք նորից, բայց մենք ծե՛ր ենք, տխո՛ւր,
Մենք հոգնել ենք հիմա - ու ցրում ենք վերջին
Երազները բուռ - բուռ:
Դուք բացվում եք նորից, բայց մենք ծե՛ր ենք, տխո՛ւր,
Մենք հոգնել ենք հիմա - ու ցրում ենք վերջին
Երազները բուռ - բուռ:
***
Եվ հեռավոր իմ թախիծը լույս կդառնա,
Եվ հարություն կառնի մահվան ամեն թափոր -
Նահատակն իմ կբարձանա սանդուղքն ի վեր՝
Աչքերի մեջ ու աչքերում Աստվածամոր:
Նժույգներն իմ կթափառեն լույսի մեջ տաք,
Ու լեռան մեջ կապրեմ ես էլ ու լեռներում՝
Որպես մի բարկ հիշողություն, տեսիլ, նվագ,
Աղոթք մի բարկ, որ ապրում է լոկ երազում:
Ես իմ լեռն եմ, լեռն իմ Եսն է թեկուզ մութում,
Ես ապրում եմ հարության մեջ՝ կապույտ թափոր -
Եվ արյան մեջ առավոտի լույս է կաթում
Ու հավատում լույս արյանն իմ Աստվածամոր:
Նահատակն իմ կբարձանա սանդուղքն ի վեր՝
Աչքերի մեջ ու աչքերում Աստվածամոր:
Նժույգներն իմ կթափառեն լույսի մեջ տաք,
Ու լեռան մեջ կապրեմ ես էլ ու լեռներում՝
Որպես մի բարկ հիշողություն, տեսիլ, նվագ,
Աղոթք մի բարկ, որ ապրում է լոկ երազում:
Ես իմ լեռն եմ, լեռն իմ Եսն է թեկուզ մութում,
Ես ապրում եմ հարության մեջ՝ կապույտ թափոր -
Եվ արյան մեջ առավոտի լույս է կաթում
Ու հավատում լույս արյանն իմ Աստվածամոր:
Лайк
Сохранить
Хочу почитать
Будьте первым, кто оставит комментарий по этому поводу
Ятук Музыка
Элен Йолчян
Колыбельная для мамы
Дерево, 1986 г.
Играть онлайн