Шушаник Кургинян

Տրտունջ

Իմ մրմուռ, միշտ անլուռ ցավերգով,
Ա՜յ, անգին, քո հոգին ձանձրացավ,
Որ անդարդ ու հանդարտ եզերքով
Հեռացար քեզ համար, առանց ցավ։

Իսկ ես հեզ, փրփրադեզ ծովի մեջ
Պիտ լողամ ու դողամ մինչև լույս․
Մինչ ծագի նոր այգի լուսաէջ
Վառ արփին սև ափին արշալույս։

Լուսաշող, հուսաշող ջինջ շողին
Անհառաչ ընդառաջ ես կերթամ,
Եվ պսակ ու դրոշակ հաղթողին
Կըհյուսեմ ես վսեմ ու փարթամ։

Դու խղճուկ, կամացուկ ետ կուգաս,
Կըձգտես գողի պես ինձ սիրել․
Իմ ուժից, վրեժից հետ կերթաս՝
Հաղթված ու ատված անարգել։

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу
Ятук Музыка
Enzeli
Александр Спендиарян

Enzeli

Женский портрет
Женский портрет
Играть онлайн