Шушаник Кургинян
Շղթան
Սիրում եմ շղթան․․․ որ օղակ-օղակ,
Կուռ սալի վրա մի օր միացավ․
Որ դիվաքրքիջ հանեց աղաղակ,
Մեր ձեռ ու ոտին անխափ տիրացավ։
Որ դարեր, դարեր կնիքով անջինջ
Դարձավ բռնության ձեռքում զենք, խթան․
Ազատ տենչանքին արեց բնաջինջ
Իր ժահրոտ կրծքով․․․ սիրում եմ շղթան։
Մի՞թե մի օղակ կարող է ճնշել
Մարդուն բանական, մարդուն այդ հզոր․
Մի՞թե կդառնար կյանքը մութ գիշեր,
Եվ հույսը՝ լույսի խաբուսիկ, անզոր։
Եթե կուռ սալին չարանենգ մի օր,
Ժանգոտ օղակներ չմիանային․
Եվ օգտվելով մտքերից մոլոր
Թշվառ մարդկության կապանք դառնային․․․
Կուզեի, ինձ հետ, դուք էլ սիրեիք
Խորիմաստ կյանքը ժանգոտ շղթայի․
Եվ կյանքի սալին շղթա կազմեիք,
Ձեռքիս տեղ հոգիս ես ձեզ կտայի։
1907 թ. 30 նոյեմբերի, Ռոստով-Դոն
Лайк
Сохранить
Хочу почитать
Будьте первым, кто оставит комментарий по этому поводу
Ятук Музыка
Давид Баласанян
Свинг Бах
Зима в Ленинграде
Играть онлайн