Шушаник Кургинян

Մենք՝ որպես երկու տարբեր մոլորակ․․․

Մանյային

Մենք՝ որպես երկու տարբեր մոլորակ
Նոր կյանքի շեմին իրար գրկեցինք․
Ես՝ գագաթների հարազատ զավակ,
Դու՝ ձյան աշխարհի դուստրը գեղեցիկ։

Օրն է ապստամբ, զարկը՝ քմածին․․․
Խուժանը՝ վայրագ, վարդավառ հրդեհ․․․
Դու կանգնած էիր որպես շեկ վրձին
Ես՝ սև ու խավար, տարագիր նժդեհ։

Ոսկեղեն բոցի լեզուների տակ
Հին ցնորքներիս խարույկը տեսա՞ր․․․
Մենք՝ որպես երկու տարբեր մոլորակ.
Մի մեծ խաչի տակ լացինք հավասար․․․


1908 թ. 7 հունիսի

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу
Ятук Музыка
Новый цветок
Элен Йолчян

Новый цветок

Пейзаж - Цахацкар
Пейзаж - Цахацкар
Играть онлайн