Шушаник Кургинян
Բլբուլին
Արի, բլբո՛ւլ, մի երգ երգենք ներդաշնակ․
Հովն օդապար լինի թող մեզ նուրբ դաշնակ․
Դու կերգես լուսնյակ սրտիդ լույս հուշեր,
Ես՝ իմ մթին, վշտոտ ճամբու սև գիշեր։
Թող զիլ հնչվի քո սիրերգը դայլայլիկ․
Արձագանք տա քեզ բույսն, աղբյուր և ալիք․
Իմ ցավատանջ երգն ըմբոստ սավառնե,
Տառապանքի հեծկլտանքով ուժ առնե։
Երբ վիրավոր ընկնես սիրուց դավաճան,
Արյուն ծորե քո աչերից ժրաջան՝
Երգի՛ր կյանքի իմաստալից մեղեդին,
Անհաշտ կռվում մեկի գահը, մյուսի դին․․․
Մեր ցավերգը հոխորտալից, ներդաշնակ,
Ապրած սրտի սև լարերը մեզ դաշնակ,
Տիեզերքի երգը երգենք լռելյայն՝
Նա է անմահ, սեր, սիրելին մեղկ, ունայն․․․
1908 թ. 19 հունվարի
Лайк
Сохранить
Хочу почитать
Будьте первым, кто оставит комментарий по этому поводу
Ятук Музыка
Комитас
Aл Айлуг
Плодотворная осень
Играть онлайн