Рафаэль Патканян

Վերջաբան

Լըռեց: Ամպերը եկան ծածկեցին
Երկինքն ու լուսինն աչքէս խըլեցին.
Մընացի մենակ` հոգիս վըրդոված,
Ձեռներըս ծոցիս, գլուխս քարշ արած:
Եւ այնուհետեւ ամեն իրիկուն
Մընում եմ լուսնի խաղաղ ծագելուն.
Նորա տըխրամած դէմքը նայելիս`
Յիշում եմ թշուառ վիճակը ազգիս:
Ա՛խ, ցոլա՛, փայլէ՛, տխրադէմ լուսին,
Գուցէ՛ քու փայլից փայլ տաս եւ ՀԱՅին,
Պատմէ՛ շատերուն ՎԱՐԴԱՆի Մահը,
Կամ ի՞նչպէս կորաւ ՀԱՅ ԱԶԳի գահը,
Կամ ի՞նչ վեհ սիրով սիրում էր ՎԱՐԴԱՆ
Մայրենի հողը,- աշխարհն ՀԱՅԱՍՏԱՆ:

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу
Ятук Музыка
Hапоминая
Давид Баласанян

Hапоминая