Рафаэль Патканян

Մայրաքաղաքում կրթած հայ երիտասարդ

Տեղը եկավ՝ Հայ է նա, տեղը եկավ՝ այլազգի,
Իրոք ո՛չ այդ և ո՛չ այն է, այլ ծընունդ մի նոր ազգի։
Հագնըվում է նա միշտ en grand, ման է գալիս à la chique,
Ճաշ է ուտում, ո՞ւր եք կարծում, chez Dussean կամ Dominique

Կարդում է նա Morning, Dèbats, ո՛չ Բազմավեպ, ah! fi! donc!
Ֆրանսերեն է կոտրատում, հայերենն է moauvais tno,
Զարթում է նա ուղիղ մեկին, անկողնի մեջ թեյ խըմում,
Նախաճաշիկն է երեքին, գաղիացիի պանդոկում.
Վեցին քառորդ՝ ճաշի ժամ է չընաշխարհիկ մեր Հային,

Ո՛չ թե ստիպված է այդ անել, այլ որ վըրան շատ խոսին։
Ուշի ուշով հետևում է Պետերբուրգի լուրերուն,
Դերձկից էլ ճիշտ տեղյակ է новомодный շորերուն.
Թեև զուրկ է մուզիկայից, բայց опера սիրում է,
Бозио-ի անուշ ձենից նորա խելքը գընում է.

Պինդ խոսում է, ինչ որ կանխավ feuilleton-ումն է կարդել,
Խոսքով աշխարհ կործանում է մեր պարոնը անարգել.
Նեպիր, Դունդաս ու այլ անձինք են նյութ նորա զրույցին,
Պախարակում է Hugo-ին ու սիրում է Դիկենսին։
Նա սիրում է, նա ատում է ո՛չ սեփական իր խելքով,

Նա խըմում է, նա ուտում է ո՛չ իր բերնի ճաշակով։
Նորա խելքը feuilleton-ն է, прейс–кураннт-ն է ճաշակը,
Ու Գիտությանը ճեմարանը է ո՛ր ասես պանդոկը։
Քանի տարի քաշ է գալիս Պետերբուրգում այս կերպով,
Ու հետ դառնում իր հայրենիք՝ դատարկ խելքով ու ջիբով։

Այնուհետև պահանջմունքը նորա մեծ են, անհեթեթ,
Միայն ինքն է խելոք, գիտուն, իսկ այլք՝ կոպիտ ու տըգետ։
Այդ ի՛նչ զարմանք, որ հիմարը ուզե պատիվ իր անձին,
Նա՛ է հիմար, որ անարժան տա պատիվը հիմարին.
Բընութենեն խելազուրկին Պետերբուրգը խելք չի տալ,

Մեծ հունար չէ փողոցներում աննըպատակ միշտ ման գալ։

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу
Ятук Музыка
Маркос и Маркос
Тигран Амасян

Маркос и Маркос