Мхитар Гош

Դեղձը և Սերկևիլը

Ատյանում մեկ անգամ դեղձը հանգիմանել սկսեց սերկևիլին, ասելով։

Տեսքով դեղին ես ու մարդկանց համար դժվարուտելի։ Իսկ ես բարետես եմ ու դյուրաճաշակ։

Եվ նա ասում է.

Կեղծավոր ես ամենևին և մարդկանց խաբող, ճաշակելիս քաղցր ես երևում, բայց մտնելով որովայն, շատ վնասներ ես գործում։ Իսկ ես դեղին եմ, քանի որ տեսակցության գնալով և հիվանդությունը վերացնելով, ցավակից եմ դառնում հիվանդներին, և ոչ թե քեզ պես մերժված եմ նրանցից։

Պարզ է միտքը առակիս, կեղծավորները միշտ ճշմարիտներին հանդիմանում են իբրև վարքով կոպիտների, և ներկայացնում իրենց քաղցրաբարո և վշտակից։ Սակայն ճշմարիտ խոսքերը մարդկանց դեղ են, թեև առաջին հայացքից հակառակ են երևում և ցավակցելով նրանց՝ վերացնում են հիվանդությունները:

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу
Ятук Музыка
Гаяне - Колыбельная
Арам Хачатрян

Гаяне - Колыбельная

Будет матч-реванш․ 15
Будет матч-реванш․ 15
Играть онлайн