Михаил Налбандян
Ապոլլոնին
Դու Ապոլոն, որ տվիր
Ինձ այս քնար հոգեմաշ,
Այո՛, գոհ չե՛մ քեզանից․
Տրտնջում է և աշխարհ։
Իբրև պատիժ ինձ տվիր,
Տրտում սրտիս մխիթար,
Թե՞ զգալով չարչարվիլ
Ու չքանալ վայրապար։
Ա՛ռ նորան հետ, ինձ պետք չէ,
Տո՛ւր ուրիշի, ում կամիս․
Քեզ մի անգամ ասել եմ,
Հիշի՛ր եթե միտք ունիս։
Կյանքիս գարունն է անցել,
Ինձ ուշացած է քնար․
Օտար աշխարհ պանդխտիլ
Ինձ մնում է մշտահար։
Բայց դու, որ քեզ մարդ տկար
Աստված կանչեց ու խնկեց,
Մի՛ կարծեր թե միջաբեկ,
Պիտ' պաղատիմ դեպի քեզ։
Ես կընդունիմ կամակար,
Թե բախտ անգութ ոխերիմ
Մատռվակե թույն, լեղի
Յուր սափորից, ինձ բաժին։
Բայց ո՛չ երբեք պիտ' սողամ
Ոտքիդ տակում ինչպես շատ
Մարդիկ, որ չեն իմանում,
Թե էակներ են ազատ։
Էմս, 1859, մայիս 31
Лайк
Сохранить
Хочу почитать
Будьте первым, кто оставит комментарий по этому поводу
Ятук Музыка
Арам Хачатрян
Sobre Dance
Ара Прекрасный и Шамирам
Играть онлайн