Левон Хечоян

Քամին ու ճայերը

Քամին… պաղ քամին, մորուքիս կոշտ մազերի մեջ ամեն անգամ նույն երգն է երգում, որ ինքն ու ճայերը միայնակ են ծովի վրա…

Սմքեցրել ես ինձ, քամի, նույն երգը լսեցնելով։ Դա քո երգը չէ, այն խարտյաշ մազերով, կապուտաչյա աղջկանն է, որն ինչ֊որ մի հեռու տեղ հեկեկում է, դու գողացել ես նրա երգը։ Եղել ես նրա մոտ` արեւածաղկի դաշտերում, քանի որ այնտեղ էր նա ինձ սպասելու, երբ ես վերադառնայի իմ թռիչքներից։ Այնտեղ` արեւածաղկի դաշտերում, հերարձակ նա պարելու էր իմ վերա դարձի երգը։ Դու թող միալարությունդ, քամի, եւ լսիր, թե ինչ կպատմեմ․ ճայերը կորցրել են ծովի անսահմանության կանչող կապույտը եւ ցնորամիտ խաբկանքով թռչում են գետերի վրայով։ Ես այլեւս ծովի թռչուն չեմ, դու նրան ասա, որ բավ է ինձ սպասի։ Արեւածաղիկները մի օր կհնձեն, եւ ինքն անտուն կմնա այրող արեւի տակ, դու նրան ասա, թող կինը դառնա պահապան անցորդի, ես էլ դարձել եմ նրանցից մեկը։ Մի ճայ է թռչում գետերի վրա։

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу
Ятук Музыка
Танго нашего детства
Тигран Мансурян

Танго нашего детства

Девушка и луна
Девушка и луна
Играть онлайн