Лер Камсар

Սկիզբն է երկանց

Այն առտուներբ Ֆրանսիա Ջենովա կերթարսպասուհին ալ նկատեցոր սրտովը չէր։ Թեյի գավաթը ձեռքինմտազբաղ հայացքը ուր որ սևեռերկես ժամ կտևեր մինչև թարթելը։ Խեղճ սպասուհին մազ մնացխոստովաներ իր հանցանքը ու տիրոջ ոտներն իյնարվասնզի շաքար կոտրելուն քանի մը կտոր գրպանն էր դրեր ու հակառակի պես ալ քառորդե մը ավելի նայվածքն այդ գրպանին էր ուղղեր․․․ Կուտեր առանց առջևը նայելու․․․ երկու անգամ թեյի գավաթին փոխարեն աղամանը դրավ բերնին ու մորուքը սրբելու համար՝ վերցուց փոքր ազգության մը վերաբերող փաստաթուղթոր դուրսեն ուղարկված էր իրեն ստորագրելու։

-Չի ուզերթող չերթախոմ մեզ նման ծառա չէ՞, որ իր չուզածն ընե‚-կմտմտար սպասուհին ինքնիրենորը չգիտերթե ո՞ւր կերթա աղանև այն կարծիքն ուներոր աղաները առհասարակ արտոնված են չուզածնին չընելու։

Սեղանեն կենալովճամպրուկը վերցուցպահարանին մոտեցավ դարձյալ նույն անուշադրությամբինչ ձեռքն ինկավ՝ մեջը խոթեց՝ խաղաթուղթթաշկինակներ և զույգ մը ապարանջանոր երեկ պիտի ղրկեր սիրուհուն ու մոռցեր էր։

-Իցիվ թե ալ չվերադառնա‚-ակամա մտածեց սպասուհիներբ ճամփու դնելեն վերջ տիրոջ սենյակը կդառնար։ Կյանքին մեջ առաջին անգամն ըլլալովազատության մեջ՝ բարձր հազաց։ Ու շատ քաղցր թվեցավ այդ հազն իր ականջներուն։ ¥Ես կուզեմ ազատության մեջ թոքախտ ըլլամ¤։

Հազին վրա խոհարարըոր հասկցավթե աղան տունը չէսենյակը վազեց իր կեղտոտ վերարկուով փարվեցավ սպասուհուն ու սկսեց համբուրել։ Ուրիշ անգամ ալ համբուրեր էրբայց համբույրը ազատության մեջ ուրիշ բան ըսել էր։ Սիրո անհուն թափը մեղմելեն զկնիխոհարարը սկսեց սենյակին ծակ ու ծուկը խառնելիսկ սպասուհին սեղանը կպեղեր։

-Ի՞նչ եղավ թուղթս‚-հարցուց պզտիկ ազգ մը գլուխը ներս խոթելով‚-ստորագրե՞ց։

-Ո՛չեղբայրսմորուքը սրբեց դրավ վար։

-Մո՞րուքը ըսիր․․․ իսկ ազգիս գոյությունը ատ թուղթեն էր կախված‚-ըսավմռլտաց եթե մեծ ազգ ըլլար՝ պիտի բարկանարբայց որովհետև պզտիկ էր՝ լացավ‚- տուր Անգլիային տանեմ‚- ըսավ։

Ֆրանսիո սպասուհին ծանոթ չէրեթե ոչ պիտի զգուշացներ Անգլիո սեղանին չդնելինչու որ շաբթե մը ի վեր հարբուխ էր ու առվակի պես կվազեր քթեն։

- Ի՞նչ ընենք,- հարցուց սպասուհին խոհարարին, որուն անունը չեմ գիտեր, բայց ըստ երևույթին Ժակ պիտի ըլլար։

-Գնա կանչե հոս Եվրոպիո բոլոր սպասավորներն ու սպասուհիք, երեկվնե քիչ մը փիլավ է ավելացեր, կուտենք կուրախանանք։ Տերերեն ոչ մեկը տունը չէ։ Ջենովա են գացեր։

Գնաց։ Սաբեթը, Անգլիո աղախինը, ամանները բերեր էր Լա-Մանշ լվանալու։ Եկավ, բայց աչքը մնաց տան կողմ, կվախնար Իռլանդիան պատուհանեն մտներ ազատություն գողնալու։ Հոլանդիայի սպասուհին գալով, մառանի դռան վրա կողպեք դրավ։ Վիլհելմ կայսրը, Գերմանիայի այդ անկոչ հյուրը, կըսե, կմտնե ծախու պանիրը կուտե։

Գերմանիո աղախինը նստեր էր հիվանդ երեխայի օրորանին առնթեր կուլար ու իր շապիկը կկարկատեր։ Ժակը այս վիճակով ավելորդ համարեց կանչել, կարոտով անոր պարանոցին փաթթվեցավ ու միասին լացին։

-Եղբայրդ սպանեց ասոր հորը,-հազիվ կրցավ ըսել գերմանուհին արտասվաց ընդմեջեն, կշտամբել ուզելով։

-Այո, բայց անիկա ալ ողջ չէ հիմա,-ըսավ Ժակը ու արցունքի մնացած կաթիլներն ալ սեփական կորուստին վրա հոսեցուց։

Այնուհետև բաժանվելուն` բան մը Գերմանիո աղախինը քրթմնջաց իր տիրոջ հասցեին, բան մըն ալ Ժակն իր տիրոջ։ Ժակ Ավստրիո այգիով անցավ Իսպանիա, որուն աղախինը ներսեն դուռը կողպեր էր` կխռմփար։ Փորթուգալիո մանկամարդ աղախինը (քիչ մը թեթև) քրքջաց ու վազեց։

Երբ Ժակն տուն դարձավ, Ֆրանսիո աղախինը փառավոր սեղան էր բացեր, փիլավին վրա կար նաև խորոված միս, որը թերեփ ըլլալով, Ֆրանսիա չէր կրցեր ուտել։ (Ատամներու առաջին շարքը շինովի էր)։

Ճաշեն վերջ, իբրև ժամանց, խառնեցին Ֆրանսիո արխիվը։ Ինչե՜ր չկային հոն կուտակված. իր հիշատակարանը, Պիսմարկին նամակները, Գերմանիո վերջին պարտամուրհակը, սիրային ոտանավոր մը Ռումանիո թագուհուն նվիրված, որուն կսիրեր ատեն մը։ Անգլիո գրած իր մեկ նամակի մեջ Ֆրանսիա կըսեր. “Գերմանիո հաղթեցի, այ՛ո, բայց սա ի՞նչ վախ է մտեր մեջս. գիշերները երազիս կուգա որպես թե չեմ հաղթած տակավին, ու մինչև չեմ զարթներ, իր տված պարտամուրհակը չեմ կարդար՝ սիրտս չի հանգստանար։ Ամերիկա օրական չորս անգամ ծառան կղրկե` թե աղաս կըսե պարտքդ տուր, կարծես փախանք։ Ես ալ դռնապանիս պատվիրել եմ ըսել (ինձ համար) տունը չէ։ Անգլիա՛, աշխարհը ինձի-քեզի մնաց. պարզե ոտներդ ուր որ կուզես։ Ան չէ, գլխո՞ւ ես ինտոր Ճապոնը Սիբերիան պատառ-պատառ կուլ կուտա։ Դեսպանը ինձի հայտնեց` ըսի վնաս չկա։ Դուն ալ ձայն մի հաներ։

Ապրիլի 11 թվակիր նամակին մեջ, Անգլիա ի վերջո այլոց կըսե. “Փոքր ազգերը շատ կարևոր գործոն են։ Անոնք կդյուրացնեն մեծ ազգերու գործը։ Պատկերավոր խոսելով, անոնք կլավիշներն են դաշնամուրին, որք ինչքան շատ ըլլան, այնքան եվրոպական կոնցերտը ներդաշնակ դուրս կուգա։ Փոքր ազգ կա, որ երկու հատվածե կբաղկանա, օրինակ Հայաստանը։ Ատիկա ևս առավել լավ. կիսվար ու կիսվերը կկազմեն երաժշտության մեջ։ Ի՞նչ երկարեմ, սիրելի Ֆրանսիա, մանր ազգ՝ մանր ստակ ըսել է մեծ պետությանց ձեռքին։ Բարևիր տիկնոջդ, մեր կացինը ձեր տա՞նն է...”։

Երկրորդ նամակի մը մեջ Անգլիան կըսե. “Ֆրանսիա, ծառաներուս մեջ ինչ-որ փսփսուկ կա, գիշերը ծառաներես մեկը քնո մեջ տվավ Սովետական Ռուսիո անունը։ Ի սեր Աստուծո, հսկե ծառաներուդ։

Ֆրանսիա ասոր պատասխաներ էր.

Ի՞նչ ընեմ... ես որ քեզի կըսեմ եկուր սա Ռուսաստանին հետ խիստ վարվենք` չես լսեր։ Այո, ես ալ իմոնց մեջ եմ նկատեր. ավելի խիստ. խոհարարը կերակուրը հում կդնե առաջիս, սպասուհիս բութ դանակ կառաջարկե, որը ինչպես գիտես զինաթափություն ըսել է. պատրաստվող հեղափոխության փաստեր շատ ունիմ. օր մը անցիր մեզ մոտ կխոսենք։ Բարևներս տիկնոջդ։ Ձեր կացինը մեր տունը չէ։

Կարդալով սա նամակները, Եվրոպիո սպասավորները առաջին անգամ իմացան, որ տերերն ալ իրենցմե կվախնան եղեր։ Ֆրանսիո խոհարարը որոշեց պղպեղին քանակը օր-օրին շատցնել կերակուրին մեջ։ Փորթուգալիո սպասուհին վճռեց ալ համբույր չտալ իր տիրոջ։ Վերջեն պատուհաններուն վարագույրը թողին ու ժողովի նստան, ավելի կարևոր որոշումներ տալու։

Երբ Փարիզի փողոցներուն մեջ լսվեց Ֆրանսիո խռպոտ հազը, ժողովականները լամպը մարեցին ու իրենց տները քաշվեցան։ Անգլիան ժամե մը ավելի իր գոց դռան վրա նստած Սաբեթին կսպասեր։ Սաբեթն ըսավ, որ գացեր էր Ֆրանսիա՝ Ժաննային մազերը հարդարելու։ Անգլիան չխոսեց, բայց գիտեր, որ Ժաննան մազերը խուզած կպտտի ու հարդարելիք մազ չունի...

Գիշերը Ժաննան պառկեցավ ու այս երազը տեսավ։

Երազին` աշխարհը փոխվել էր. զենք ու զորք գոյություն չուներ, տեր ու ծառա չկար։ Պետություններն իրենց սահմանները կրունկի վրա բաց ձգած քներ էին. միայն պզտիկ ցանկապատ մըն էին զարկեր, որ դրացի հավերը չմտնեն ներս կեղտոտեն։ Ռուսաստանն ու Ֆրանսիան Գերմանիո իրենց մեջտեղը պառկեցուցած կխտտեին։ Գերմանիան ծաղրե թուլացած` աջ կդառնարդե՛, Ֆրանսիակըսեր. ձախ կդառնարդե՛, Ռուսիակըսեր։ Պզտիկ Զվիցերիան վերմակի տակեն կմտներ, կուգար Ֆինլանդիո ոտները կկսմթեր կփախներ։ Բոլորի ուրախությունը Իսպանիո վրա էր. առտուները ամենեն ուշը կելներ՝ ալ ոտնեն քաշել, ալ պեխեր խանձել, տակը հավկիթ շարել... Ահա Վարդավառ է, բոլորը Անգլիա կերթան։ Ռուսիա ջուրեն կզզվի, փեշերեն բռնած բռնի ջուրը կքաշեն ու դուրս կբերեն մինչև մորուքը տուզ-մուզ։ Զվիցերիա վերջնագիր էր ուղղեր համայն Եվրոպիո, որով կսպառնար զորահավաք հայտարարել, եթե կիրակի ժամը չորսին չի գան իր մոտ կաթ խմելու։ Ավստրիա կարդալով վերջնագիրը, գիրկն առավ Զվիցերիո ու թուշը կսմթեց։

-Ծո պուլո՛ւզ,-ըսավ,-տեղ ունե՞ս, որ այդքան մարդ կկանչես։

Պետությունները հանաքով կդառնային Հայաստանին.

-Հ՜ը, Հայաստան, անկախություն չե՞ս ուզեր։

Հայաստանը ամոթեն կմտներ Ռուսիո փեշին տակ։

-Է, ինչո՞ւ կխնդաք, ան ատեն ամենքը կուզեին, ես ալ կուզեի, - ըսելով։

Երկնքի բնակիչները տեսան այս կյանքը վերեն։ Արդարները արքայության պատուհաններեն գլուխնին հանած` նախանձով վար կնայեին։ Սկսվեց դիմումներ տեղալ Աստծու գլխուն` թե թույլ տուր իջնենք նորեն ապրինք։ Դժոխք գացող ալ չկար։ Աստված տարակուսած` դիմողներուն արտոնեց վար գալու` ըսելով.

-Գացեք, շատ կարելի է ես ալ գամ երկիրը ապրելու. ձանձրալի է հոս։

Այս երազը տեսավ Ժաննան այն գիշեր։

Կուզեի՞ք, որ Ժաննան հավիտյանս չզարթներ...

1922թ.

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу
Ятук Музыка
Не бойся - Хайтарма
Александр Спендиарян

Не бойся - Хайтарма

Зимний день
Зимний день
Играть онлайн