Грант Матевосян

Սերո Խանզադյան

Հայ գրականությունը, համայն հայ մշակութային կյանքը, հայ հասարակական-քաղաքական միտքը ծանր կորուստ ունեցան՝ իր բեղուն կյանքի 83-րդ տարում վախճանվեց Սերո Խանզադյանը՝ գրողը, հրապարակախոսը, գործիչը:
Զանգվածների հրապարակներում այլևս չի լսվելու նրա խռպոտ, հանդուգն, տիրական ձայնը, հայոց երկրային ու ժամանակային տարածքները այլևս չեն դրոշմվելու այդ մարտիկի և գիտնականի, այդ հետախույզի և վավերագրողի, այդ աշխարհագրի և մատենագրի քայլերով, հայ գրականության, հայոց պատմության վաղվա առաջամարտիկը այլևս չի ակնկալելու նրա խրախուսիչ կանչը իր թիկունքից - վաստակած, հոգնած նրա կյանքը իր ժողովրդի հավերժական երթից ետ է ընկել այսօր՝ 1998-ի հունիսյան այս օրը:
Ծնվել է 1915-ին, Գորիս: Ծանր մանկություն և պատանեկություն է տարել, ավելի քան ծանր երիտասարդություն, բայց դաժանության հարող այդ ծանրությունը կարծես հատկապես ստեղծված է եղել միայն հանուն այն բանի, որ տոկուն ու հաղթական մարտիկի կոփեն, նա պետք է փրկվեր և պայքարեր իր և մեր բոլորիս նախնու տանուլ տված հաղթանակները ետ բերելու և պետք է կռվեր իր և մեր նախնու չապրած կյանքերը ապրելու համար:
«Մեր գնդի մարդիկ», «Հողը», «Մխիթար սպարապետ», «Մատյան եղելությանց», «Քաջարան», «Թագուհին հայոց», «Հորս հետ և առանց հորս», ռազմաճակատային օրագրեր, «Անդրանիկ», «Նժդեհ» - 1949-ից վեր նրա գրական անդաստանը ոչ մի տարին երաշտ չի ճանաչել, գրական, հասարակական, քաղաքական հրապարակը նրա բացակայությունն ու լռությունը չի տեսել:
Քաղցի և մտավոր ամլության տարիների վկա՝ նա ծարավի էր իրենից մշակութային կոթող բարձրացնել, և բարձրացրեց այդ կոթողը, որի իրական չափերը, որի իրական կարևորությունը մենք այսօր տեսնում ենք և վաղն ենք զգալու - նրա ձայնից, նրա խենթությունից, նրա իմաստությունից, նրա քաջությունից ու խոհեմությունից այլևս պարպված մեր պարապ հրապարակներում:

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу
Ятук Музыка
Святое Утверждение, Святое Отрицание, Святое Примирение
Георгий Гурджиев

Святое Утверждение, Святое Отрицание, Святое Примирение

Поддержите нас! Покупайте наши товары, созданные на основе произведений искусства, в нашем онлайн-магазине.