Оганес Туманян
Օջախի երգը
Քեֆ անենք, տղերք  այս պետք է մնա.
Ապրենք պարերով, խաղով ու թառով,
Կյանքներս թող միշտ այսպես անց կենա,
Թեկուզ և պակաս մի քանի տարով։
Գնանք մեր ջահել սըրտի ետևից,
Ուր կուզե տանի  մին է մեզ համար․
Նա էլ մեզ նըման հոգնել է ցավից,
Ուզում է հարբել մոլի, խելագար։
Իդեալներ ունենք  փակած պադվալում,
Ո՞վ գիտի՝ այն էլ մըկները կերան,
Հույսեր ունեինք, տենչեր ունեինք 
Իրար ետևից մաշվեցին կորան։
Էլ ընչի՞ հսկենք, ընչի՞ց վախենանք,
Ամեն բան անցավ իզուր, անկատար,
Գոնե մեր սըրտի ետևից գնանք,
Նա էլ մեզ նման այս կյանքում օտար...
Զարկեցեք թառին, թող գինին հոսի,
Պատերը դողան մեր ծափ-ծիծաղից,
Թող դըրսից նայող հիմարը ասի 
Այս մարդիկ չունեն ո՛չ խելք, ո՛չ թախիծ։
1900
 
                
                Лайк
         Сохранить
         Хочу почитать
    
Будьте первым, кто оставит комментарий по этому поводу
Ятук Музыка
          Тигран Амасян
Сирень
 
      Летний день
        
          Играть онлайн