Оганес Туманян

Գերության մեջ

Բաբելոնի գետեզերքին նըստել էին նրանք գերի,
Հիշում էին իրենց Սիոնն, Երուսաղեմն ու լալիս,
Կախել էին տավիղները վեր՝ ճյուղերին ծառերի,
Հիշում էին անցած փառքերն, անցած երգերն ու լալիս։

Առե՛ք տավիղն, երգե՛ք, տեսնենք երգերը ձեր Սիոնի.
Ասում էին գերիչները Իսրայելի որբերին,
Ու՝ սըրբելով նըրանք լացը իրենց տխուր աչքերի՝
Տավիղ առած երգում էին օտար գետի ափերին։
Ո՜վ սըրբազան Երուսաղեմ, ըսկիզբը մեր երգերի,

Եվ քեզ, Սիոն, մեր սըրբություն, թե մոռանանք մենք երբեք,
Թող մոռանա մեզ մեր աջը, հավետ մընանք մենք գերի,
Թող չըտեսնենք մենք հավիտյան ոչ խնդություն և ոչ երգ...
Ո՜վ անօրեն դու Բաբելոն, երնեկ բազկին ոխառու,
Որ կըզարկի աչքիդ առաջ զավակներըդ քարերի,

Երնեկ օրին, երբ կըզարթնի Իսրայելի Եհովան
Ու կըլսի հառաչանքը մեր գերեվար քընարի...
Էսպես նըրանք երգում էին իրենց վըրեժն ահարկու,
Ու զարմանքով հարցնում էին գերիչները մեկմեկու.
Մի՞թե դեռ էլ կենդանի է Իսրայելը աշխարհում,

Մի՞թե նըրան չըսպանեցինք պատերազմի դաշտերում...

1916
Будьте первым, кто оставит комментарий по этому поводу
Ятук Музыка
Что я буду делать без тебя
Саят Нова

Что я буду делать без тебя