Гевонд Алишан
Պլպուլն Ավարայրի
Ո՞նց գաս, իմ լուսնակ, հեզիկ ու հանդարտ
Համասփյուռ լուսովդ ի լեռ, ձոր և արտ,
Եվ ի նահապետս, որ մըտոք մոլար
Գիշերաժամիկ ժուռ գամ յԱւարայր,
Ուր քաջ ու աննըման հարք մեր հայկազունը
Ընկան զետ հըսկա, կանգնեցան զվարթունք.
Միթե գա՞ս սըփռել ոսկերաց սըրբոց
Ձյունափայլ ամպեդ ոսկեթել ծածկոց,
Թե ճերմակ ճակտիդ՝ թեպետ և պայծառ
Քաջացս արենեն կատե՞ս կարմիր վառ.
Թե լըռիկ-մընջիկ ափշի՞ս տակավին,
Թէ ի՞նչպես ընկավ Վարդանն ահագին,
Մահու սև ըստվերն ի սիրտ թըշնամյաց,
Զհոգին ձըգելով յերկին առ աստված։
Դու այլ, ո՛վ Տըղմուտ, տրտում ու արյունոտ,
Որ լալով ոլրիս ի մեջ շամբերուդ.
Եվ հովիկդ, որ գաս ի Մակվա քարեն
Կամ ի ծեր Մասյաց սըրբազան սարեն.
Դու այլ ինձ նըման դողդող և երեր
Թույլ թևոք անցնիս սարեր ու ձորեր,
Անտառե անտառ, տերևե տերև
Կոծկոծելով գաս ի դաշտիս վերև,
Զայս մաշած շընչիս վերջին հառաչանք
Ձըգել ի Հայոց սըրտից արձագանք։
Ո~հ դու բարեկամ այրած սըրտերու,
Խոսնակ գիշերո, հոգյակ վարգերու,
Երգե՛ պըլպուլիկդ, երգե՛ ի սարեդ,
Զանմահ քաջքն Հայոց երգե՛ հոգվույս հետ.
Թադեի վանուց ձենիկդ ինձ դիպավ,
Սըրտիկս, որ ի խաչն էր կիպ, թունտ առավ.
Ի խաչին թևեն թըռա ու հասա,
Գըտա զքեզ ի դաշտ քաջին Վարդանա։
Պըլպո՛ւլ, քեզ համար մեր հարքն ասացին,
Թե չէ հավ՝ պըլպուլ մեր Ավարայրին,
Եղիշյա հոգյակն է քաղցրազրուցիկ,
Որ զՎարդան ի վարդըն տեսնու կարմրիկ.
Ջըմեռն յանապատ կու գնա կա ի լաց,
Գարունն յԱրտազ գա ի թուփ վարդենյաց,
Երգել ու կանչել յԵղիշեին ձայն
Թե պատասխանիկ մ՚արգյոք տա Վարդան։
Թե կիսահոգի պըլպուլիս նըման
Ձենիկս հասնի ձեզ, որդի~ք Թորգոմյան,
Որդի~ք, որոնց հարք քաջք ու առաքինիք
Լըցուցին զդաշտեր, գըրքեր ու զերկինք.
Թե ի ծով սրտիդ կաթիլ մ՚արունիկ
Կա թե Հայ աղբյուրըն կամ Պահլավիկ,
Թե զփառքն հայրենյաց ձեզ այլ գըրեք փառս,
Հետ նահապետիս ելեք ի յԱրտազ։