Геворг Эмин

Գալիքին

Օգնիր ինձ կյանքում ուղիղ ընթանալ,-
Եթե քնած եմ՝ քնից արթնանալ,
Տե դուռը բաց է՝ իզուր չբանալ,
Եղածով երբեք չհանգստանալ
Եվ չասել, թե իմ արածն արեցի:
Չասել, թե ամբողջ սրտով սիրեցի,
Չասել, թե արթեն փառքին տիրեցի,
Դեռ երգը մտքում՝ չասել գրեցի,
Դեռ քարը հանքում՝ չասել կրեցի.
Առանց հիմք՝ չասել, թե տուն շինեցի
Եվ վաելում եմ տունս բախտավոր:
Չթվալ արդար՝ եղած մեղավոր,
Մեղավոր պահին՝ հանցանքը քավել,
Քավելու համար չըղձալ հատուցում
Եվ հատուցումով չհպարտանալ...
Օգնիր ինձ կյանքում ուղիղ ընթանալ:
Պարեց Սասունն, ու ողջ աշխարը հիացավ,
Պարեց Սասունն, ու ողջ աշխարը հասկացավ,
Որ երբ նազում են աղջիկներն ու կռանում -
Սասնա ձորից ջուր են բերում, արտ քաղանում
Երբ ոտքի տակ տղաների հողն է թնդում
Հոտաղները Սասնա սարում գայլ են խեղդում
Երբ խրնում - կարծես ամպրոպ պայտի սարում -
Այդ ոսոխն է նրանց գյուղերը պաշարում
Երբ միանում - բերդ են դարնում շինվաց քարից -
Այդ ոսոխին ետ են քշում Անդոկ սարից.
Իսկ երբ ձերքը ձերքին զարկում, ծափ են տալիս -
Մահվան վիհից դեպի կյանքի ափ են գալիս...
Պարեց Սասունն, ու ողջ աշխարը հիացավ,
Պարեց Սասունն, ու ողջ աշխարը հասկացավ,
Որ պար չէ սա, այլ մի երկրի քաջ պատմություն,
ՈՒր պարտությունն անգամ ունի հպարտություն,
Եվ չի հաղթի ոչինչ այն հին ժողովրդին,
Որ այս ջանքով,
ՈՒ այս կամքով
Պարել գիտի...
Հասկացան ու ասին ի լուր ողջ աշխարի,
-Հալալ է քեզ,
Սասուն, պարի...
Պարի,
Դու դեռ երազ ունես կատարելու,
Վրեժ ունես պատմությունից դեռ հանելու.
Պարի,
Գազպան դեր քո ձեռքին է կարոտում,
Սասնա հողը վար ու հարկի է կարոտում:
Պարի,
Մինչև ողջ հայերին դու ամբարես,
Եվ այս պարը
Մասիս լեռան լանջին պարես...
1957

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу
Ятук Музыка
Спартак - Адажио
Арам Хачатрян

Спартак - Адажио

Визит лорда Байрона на остров Святого Лазаря
Визит лорда Байрона на остров Святого Лазаря
Играть онлайн