Аветик Исаакян

Վահան Տերյանի անմար հիշատակին

Ասին` գնացող մեկը կա մոսկվա,
Ու քեզ մի նամակ գրել ուզեցա.
Առաջին էջը նոր էի սկսած,
Որ հյուրեր եկան, ու կիսատ մնաց…

Բայց երբ առավոտը թերթը ձեռքս առա,
Քո մահվան բոթը սոսկումով տեսա…
Դիրտըս կսկիծով այվեց շանթահար,
Մի՞թե իրավ է, մի՞թե դու մեռար:

Ա˜խ, ինչքա˜ն բաներ կուզեի ասել,
Չէ՞ որ վաղուց է` քեզ չեի տեսել…
Այդ ո՞վ հանդգնեց, հանճարդ շքեղ,
Հանգցնել հոգուդ աստղերը բյուրեղ.

Զգացումների դո՛ւ լույս-շատրվան,
Դո՛ւ, ոսկի հեքիաթ, երազ դյութական,
Մի՞թե դու չկաս, մի՞թե դու մեռար,
Անմահ գեղեցկի իշխան սիրահար:

Ինչո՞ւ է ծագում արևը կրկին,
Ինձ ծաղր է թվում, և՛ տաղտուկ, և՛ սին.
Ամեն ինչ` ունայն…
Ընկեր իմ անգին,
Իմ վաղուց սիրած հոգի մտերիմ…
Ո՛չ, դու չես մեռել, քո գիրքը ահա`
Հրաշք երգերդ` իմ կրծքի վրա,
Կարդում եմ անդուլ և մարգարտաշար
Քո սուրբ տողերից լսում անդադար
Ձայնդ անուշիկ, քո պատկերդ հեզ
Առջևս է կանգնում, համբուրում եմ քեզ
Խորունկ կարոտով…
Բայց ասա՛, ինչո՞ւ
Այսպես շտապով հեռանում ես դու,
Ա˜խ, ասա՛, ե՞րբ ես դու ինձ մոտ գալու,
Մի՞թե իրարու էլ չենք տեսնելու.
-‹‹Կյա՛նք, տխուր հովիտ` հավիտյան լալու…››:

1920
Ժընև

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу
Ятук Музыка
Маркос и Маркос
Тигран Амасян

Маркос и Маркос

Гора Абул возле Ахалкалаки
Гора Абул возле Ахалкалаки
Играть онлайн