Аветик Исаакян
Միթե պիտի թոռմին, թոշնին
Մի՞թե պիտի թոռմին, թոշնին
Վարդ ու շուշան խնկաբույր,
Անդորր լռեն թռչունների
Վառ մեղեդին,
Ակն – աղբյուր:
Մի՞թե պիտի, չքնաղ ընկե՛ր,
Կյանքի անուշ հույզերից
Կուրծքդ հանգչի, - լուռ դադարիս
Սառն ու անկյանք
Շիրիմի տակ …
Մի՞թե պիտի փոշի դառնան
Այդ աչքերըդ կենսավառ,
Ուր շողում են հույս ու տենչեր –
Սիրո աստղեր
Ինձ համար:
Մի՞թե պիտի վառ ժպիտըդ
Եվ արցունքիդ ծիածան
Ինչպես երազ անդարձ մարին
Խոնավ հողում
Հավիտյան:
Օ, ի՞նչ, - մի՞թե, մի՞թե, հոգյա՛կ,
Պիտի անհետ մոռացվիս,
Ձյունի շերտեր վըրադ դիզվին,
Փոշիդ տանի
Ցուրտ քամին …
1892
Ղազարապատ
Лайк
Сохранить
Хочу почитать
Будьте первым, кто оставит комментарий по этому поводу
Ятук Музыка
Тигран Мансурян
Солнце Осени

Цветы Востока
Играть онлайн