Аветик Исаакян

Հովհաննես Թումանյանին, 1900թ․, հոկտեմբերի 21, Ցյուրիխ

Սիրելի Հովհաննես,
Եվրոպա հասնելուցս մի քանի օր հետո ես քեզ մի բաց նամակ գրեցի - տանդ հասցեով, որ այն ժամանակ հիշում էի թիվը, տունը,– բայց պատասխան չստացա. Դերենիկին մի քանի նամակ ևս գրել եմ, նույնպես պւստասխան չունիմ:
Հիմա խնդրում եմ, որ նամակս ստանալուն պես, ինձի պատասխանես:
Ինչպե՞ս է քեֆդ, ի՞նչ ես անում, ի՞նչ է անում Շանթը. ո՞ւր է Դերենիկը. (Աղբալյանին նամակ գրել եմ Մոսկվա). ի՞նչ հալի մեջ է Վերնատունը։ Ո՞նց է ընտանիքդ, բալեքըդ... Մինչև այժմ մի բան չհրատարակեցիր «Դեպի անհունը», «Սինամ թագավորը»։ Ե՞րբ է հրատարակվելու «Մուրճը», իսկ «Տարազը» ի՞նչ է անում։
Թե իմ մասին կհարցնես, - քեֆս վատ է, տրամադրությունս միշտ մռայլ. հույս, ոգևորություն, եոանդ-բան՝ չկան մեջս, բայց քաշե-քաշ ապրում եմ, քաշե-քաշ պարապում:
Եղբայր, գերմարդիկ չենք, որ ասքան հարվածներ, տանջանքներ ուտելուց հետո՝ էլի զվարթ, աշխույժ լինենք... Բաներս բո՛շ է...
Ղ. Աղայանը, կարծեմ, հիմա Բաքվումն է, իսկ Դերենիկը ինչո՞վ է ապրում:
Սիրելի՛ս, գրի՛ր, գրի՛ր, տեսնենք ի՛նչ դուրս կուգա. ուզում եմ «Աղբյուր-Տարազին» բան ղրկել, բայց հավաս չկա. ծերացա՜նք, դեո չապրած... Կարո՛ղ ես ինձ հայտնել, թե Ե. Թոփչյանը Թիֆլիզո՞ւմն է հիմա, ի՞նչ է անում։ Արշասկ Ղազարյանի մասին կարո՞ղ ես գրել. ի սեր աստծու, ում նամակ եմ գրում՝ պատասխանում չեն` խո չե՞ն խռովել ինձնից, բայց խռովելու ի՞նչ տեղիք կա արդյոք, ախր ինչո՞ւ Դերենիկը չի գրում ինձ...
Էլ ի՞նչ գրեմ, – գրելու շա՜տ բան կա, բայց նամակագրության թելը պիտի պահել, որ մարդ սկսի բացվել, և գրե՛լ, գրե՛լ:
Սպասում եմ նամակիս պատասխանին:

Մնամ համբույրներով,
քո՝ Ավետիք Իսահակյան
Բարևներ բոլորին։

Հասցես` - Zurich (Швейцария) Sonnestrasse, N 4 IV, Avetik Isahakian.

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу
Ятук Музыка
Что я буду делать без тебя
Саят Нова

Что я буду делать без тебя

Фресно, пятница, 10 ноября 1972 г., № 9.
Фресно, пятница, 10 ноября 1972 г., № 9.
Играть онлайн