Аветик Исаакян

Հայրենի հողը

Եղել է հնում, պերճ արևելքում
Մի քաջ զորավար՝ հայրենապաշտպան,
Աոանց ընկճելու երկրի թշնամուն՝
Նըրա սուրը երբեք չի մտել պատյան։

Նըրա արձակած տեգը խոլական
Թշնամու հողում ցըցվել է ահեղ,
Նըրա սարսափը օրհասի նման
Թշնամու գլխին կախվել ամեն տեղ:

Եվ ժողովրդի քնարը ազնիվ
Փառաբանել է անունը նըրա,
Հաղթանակները փայլուն ու անթիվ'
Սուրբ հայրենիքի ոսոխի վըրա:
Բայց թագավորը՝ նենգ ու փոքրոգի,
Նախանձում էր խիստ նրա հռչակին.
Վառ լույսերի մեջ նըրա մեծ փառքի
Զգում էր իրեն նվաստ ու չնչին:

Անհուն նախանձի կրքով տոչորուն՝
Մի օր խնջույքում արքայական տան,
Մի զորականի՝ անհայտ, անանուն,
Ժպտաց սիրալիր, դրվատեց նըրան:

Մյուս օրը շըքով այն զորականին
Սպարապետի սուր տվեց արքան,
Եվ հրամատար կարգեց բանակին,
Իսկ զորավարին' թիկնապահ նըրան:
Եվ նա փոխարեն զորավարին մեծ՝
Տեղ տվեց նըրան առընթեր գահի,
Հյուրերին բոլոր՝ զարմանք պատճառեց
Այնքան ապերախտ վարմունքն արքայի:

Զայրացավ հոգին քաջ զորավարի,
Համհարզները իր սաստիկ զայրացան,
Առավ ընկերներն հին կռիվների,
Եվ հողն հայրենի թողին, հեռացան:

Գնացին նըրա սուրի հետևից
ճակատագիրը սուրն է քաջերի,
Հողեր գրավեց բռնակալներից
Եվ դաոավ իշխան տիրած հողերի:

Եվ երբ հրճվանքով լսեց թշնամին,
Թե անպարտելի զորավարը քաջ
Լըքել է անդարձ երկիրն հայրենի,
Եվ բաց են դռներն արշավի առաջ,

Մոռացան իսկույն և´ փորձ, և´ սարսափ,
Հնչեց շեփորը գոռ պատերազմի,
Հին թշնամու դեմ խոյացան շտապ՝
Լուծելու անմոո վրեժն արյունի:

Սահմաններն անցան և խուժեցին խոր,
Հըրի մատնեցին գյուղեր ու ավան,
Սպարապետը փախավ գլխիկոր,
Զորք ու ժողովուրդ խուճապի ընկան:

Խուռըն խռնվեց հրապարակներում
Ժողովուրդը ողջ, հեղեղանման.
Ուր է, գոչեցին, զորավարը մեր՝
Սուրբ հայրենիքի փրկիչ ու պաշտպան:

Նախարարներին ու թագավորին
Կարդացին բուոըն, խիստ սպառնալիք,
Որ խնդրեն իրենց քաջ զորավարին,
Պատվով ու փառքով բերեն հայրենիք:

Եվ ավագանին նստեց խորհրդի,
Երեք փորձաշատ ծերեր ընտրեցին,
Որ թագավորի և ծերակույտի
Խնդիրքը տանեն քաջ զորավարին:

Պատվիրակները հասան հոգնաբեկ,
Իշխանի առաջ կանգնեցին ոտի,
Ողջույններ տվին զորավարին սեգ
Եվ աղերսները մեծ ծերակույտի:
Զրույց էր անում զորավարը մեծ
Ընկերների հետ իր հավատարիմ,
Եվ պատմում էին հին արկածներից,
Հիշում մարտերը՝ վարած միասին:

Տարածեց ձեռքը իշխանը փութով,
Լռեց դահլիճը պերճ ապարանքի.
Պատվիրակները պատմեցին վշտով
Թշվառ վիճակը մայր հայրենիքի:

Լսում էր տխուր պատգամը նրանց,
Վարանմունքի մեջ վշտակոծ հոգին,
Վաղեմի քենը բռնկվեց հանկարծ
Եվ ձեռքը ժխտող տարածեց ուժգին:

Ոսոխն օրեցօր մխրճվում է խոր,
Ուր ոտք է դնում՝ ավեր ու ավար,
Եվ ժողովուրդը վհատ ու մոլոր
Հնար է փնտրում, չի գտնում հնար:

Մայրենի տաղով, հայրենի հողով
Կերթանք նրա մոտ մեր գուսանն ու ես,
Ձայնում է ուժով մի ծեր շինական,
Կբերենք նրան, նա չի լքի մեզ:

Եվ ժողովուրղը ուղի է դնում
Իր հին գուսանին և ծեր գեղջուկին.
-Ողջույններ տարեք, մեր սերը անհուն,
Նա չի մոռանա իր ժողովրդին:

Գնացին նրանք, սահմանը չանցած՝
Շինականն արտից առավ մի բուռ հող,
Լցրեց քսակը, և արագընթաց'
Հասան իշխանի ապարանքը ճոխ:
Երեկո էր ուշ. կանթեղները լուռ
Նշույլում էին պերճ ձեղուններից,
Զորավարը հին՝ նստել էր տխուր,
Ընկերների հետ՝ մռայլ,
թախծալից:

Տավիղն հինավուրց հանելով ուսից՝
Գուսանը կանգնեց դահլիճում մարմար,
Զարկեց լարերին թափով, խանդալից,
Եվ լեզու առավ տավիղն ոսկելար:

Հին հայրենիքի մեղեդիներն հին
Մեղմ կարկաչեցին առվակների պես.
Գուսանը վառման՝ երգեց սրտագին
ճերմակ լեռների կատարները վես:

Արծըվի կանչը՝ ժայռի գագաթին,
Ծըփուն արտերի զմրուխտը պայծառ,
Վիթերի վազքը՝ կիրճերում մթին,
Հոտերը բարի՝ դաշտերում դալար:

Երգեց ձիերի խրխինջը խրոխտ
Հայրենի փոշոտ ճանապարհներում,
Խաղողը ոսկի, հնձանները հորդ,
Եվ խրճիթների ծուխը ոլորուն:

Երգեց սիրազեղ վարդ-աղջիկներին,
Որոնք կարոտով կանչում են նրան,
Երգում են նըրա փաոքը սխրագին,
Որ շողշողում է արևի նման:

Մոայլ ճակատը դողդոջուն ձեռքին
Եվ աչքերը գոց՝ երազով տարված,
Լսում էր քաջը գուսանի երգին,
Լսում էր՝ սրտին ականջը դըրած:

Ինչպե՜ս մայրենի խոսքերով անուշ
Կանչում են նրան, կանչում կարոտած.
Եվ վաղուց մեոած մոր ձայնը քնքուշ
Անհուն քաղցրությամբ լսում է հանկարծ:

Եվ թաց աչքերը սրբում է ափով.
Սակայն ծերունին քայլերով ամուր
Մոտեցավ, դրեց քսակը հողով
Իշխանի աոաջ և կանգնեց անդորր:

Իշխանը սուզված նայում է անթարթ,
Անհագ հայացքով նայում է հողին,
Հողը խոսում է նըրա սրտի հետ,
Եվ սիրտը նըրա խոսում է հողին:

Հայրենի հողը քաշում է իրան,
Ինչքա՜ն ուժով է, ի՜նչ անպարտելի.
Եվ ինչպե՜ս քաղցըր հուշում է նրան
Վաո մանկությունը՝ երազներով լի:

Այդ հողն է նրան ծընել ու սընել,
Իր մայրն ու հայրը այդ հողն են դառել,
Եվ հայրենիքն է, ժողովուրդն անմեռ,
Եվ նախնիքները, որ հող են դաոեյ:

Լսում է խորին այդ անհուն ձայնին,
Մայր ժողովրդի կոչին դարավոր,
0՜, ինչքա՜ն ուժով քաշում է նըրան
Հայրենի հողի խորհուրդը հըզոր:

Եվ կարկառում է ձեռները դողդոջ,
Քսակը փոքրիկ վերցնում երկյուղած,
Զգում է այնպես՝ թե աշխարհի ողջ
Գանձերը ունի ափի մեջ բռնած:

Աչքերը լցված սրտի արցունքով՝
Խոնարհում է հեզ գլուխն արքենի,
Եվ երեք անգամ անհուն կարոտով
Համբուրում է նա հողը հայրենի:

Եվ ապա ընդոստ կանգնում է ոտի,
Հեծնում հըրաբաշ նժույգը ռազմի,
Ընկերների հետ փառքի և վշտի
Սլանում է սուրբ հողը հայրենի:

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу
Ятук Музыка
Enzeli
Александр Спендиарян

Enzeli

Катастрофа войны
Катастрофа войны
Играть онлайн