Аветик Исаакян

Դա՛րդըս լացեք, սարի սըմբուլ

Դա՛րդըս լացեք, սարի սըմբուլ,
Ալվան – ալվան ծաղիկներ.
Դա՛րդըս լացեք, բաղի բլբո՛ւլ,
Ամպշող երկնուց զով – հովեր…

Երկինք – գետինք գլխուս մթնան,
Անտուն – անտեր կուլամ ես.
Յարիս տարա˜ն – ջանիս տարա˜ն,
Հոնգո՛ւր – հոնգո՛ւր կուլամ ես…

Ա˜խ, յարս ինձի հանեց սըրտեն,
Անճար թողեց ու գընաց.
Սըրտիս սավդեն – խորունկ յարեն
Անդեղ թողեց ու գընաց:

Դա՛րդըս լացեք, սարի սմբուլ,
Ալվան – ալվան ծաղիկներ,
Դա՛րդըս լացեք, բաղի բլբուլ,
Ամպշող երկնուց զով – հովե˜ր…

1893
Վիեննա

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу
Ятук Музыка
Новое небо для Луны
Элен Йолчян

Новое небо для Луны