Аветик Исаакян
Բալես ունի հնդու – մաթա
Բալես ունի հնդու – մաթա,
Ոսկի օրոցք, ատլաս ծածկոցք,
Պուպո՛ւշ դարդար, նըխշուն բալա,
Պաճիկ կենես… օր - որ, լա, լա,
Նանիկ կենես, նանի՛, դա՛ր – դա՛ր.
Աչքդ ու ունքըդ - աստղ ու կամար:
Ցորեկ եղավ, ոչխարն եկավ,
Ազիզ բալես քընած մընաց.
Վեր ել, բալա, անուշ ճըղա,
Տիտիկ արա, ծիծիկ մամա՛
Պիծիկ – միծիկ տոտիկ արա՛
Հո՛պպա, բալիկ, քունդ անուշ.
Շաքար ու նո՛ւշ, թուշդ անուշ:
1892
Ալեքսանդրապոլ
Лайк
Сохранить
Хочу почитать
Будьте первым, кто оставит комментарий по этому поводу
Ятук Музыка
Комитас
Небо пасмурно
Свежий лаваш
Играть онлайн