Аветик Исаакян

Ամեն անգամ, երբ նայում եմ

Ամեն անգամ, երբ նայում եմ
երեխայիս խաղերին,
Թե ինչ սիրով փարվել է նա
քարին, ջրին ու հողին, -

Խոսք եմ խոսում իմ սրտի հետ.

- Է˜յ իմաստուն մանկություն,
Ունայն բան է խելքը մարդուս
և գործերը մեծանուն:
Դատարկ ձայնէ քաջի համբավ,
գանձ ու պատիվ հանապազ,
Դո'ւ ես ոսկին, ո˜վ մանկություն,
դո'ւ իսկական լույս – երազ:
Ա˜խ, երնեկ թե մանկությունըս
հանկարծ դառնար գար նորեն,
Գլխիս վառվեր մանկութ օրվա
արեգակըս ոսկեղեն:
Անուշ մորըս ոտների տակ
թռվռայի, խաղայի,
Փառք ու հանճար չարժեն խաղին
մի ծաղկաբույր տղայի:
Իմ սո'ւրբ մանկիկ, թո'ղ համբուրեմ
թաթիկներդ ցեխոտած,
Դու` կյանք ու սե'ր, ծափ ու ծիծա'ղ,
ուրախության դո'ւ աստված…

1917
Ժընև

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу
Ятук Музыка
Самария
Элен Йолчян

Самария