Александр Цатурян
Երգ
Սիրո՛ւն գարուն, կանա՛չ գարուն,
Քեզ ի՞նչ սրտով ողջունեմ.
Դու մեզ բերիր լաց ու արյուն
Էլ ես ուրախ երգ չունեմ։
Երգում էի ջերմ կարոտով,
Գովքըդ անում ամեն օր,
Երբ մեր երկրում քո քաղցր հոտով
Միշտ լցված էր սար ու ձոր։
Երգում էի քնարս լարած՝
Մեր կյանքի լույս օրերում.
Երգում էի բլբուլ դառած,
Քանի վարդ կար հայ երկրում։
Ա՜խ, ի՞նչ սրտով երգեմ հիմիկ,
Քեզ ի՞նչ սրտով ողջունեմ.
Փուշ են դառել վարդ ու ծաղիկ,
Էլ ես ուրախ երգ չունեմ։
Մեր տուն ու տեղ հող, ավերակ,
Մեր լույս–օրերն խավարել.
Մեր հույսերը սև մոխրի տակ,
Մեր դարդերը ծով դառել…
Ամպ ու թուխպ է եկել, պատել
Հայ եղբորս սև կյանքին.
Երկար լալուց արցունքն հատել,
Էլ վե՜րջ չըկա տանջանքին…
Սիրո՛ւն գարուն, կանա՛չ գարուն,
Քեզ ի՞նչ սրտով ողջունեմ,
Դու մեզ բերիր լաց ու արյուն
Էլ ես ուրախ երգ չունեմ։
Մոսկվա, 1896 թ.
Лайк
Сохранить
Хочу почитать
Будьте первым, кто оставит комментарий по этому поводу
Ятук Музыка
Элен Йолчян
Hoghushogh
Танцовщица из Мадраса
Играть онлайн
Поддержите нас! Покупайте наши товары, созданные на основе произведений искусства, в нашем онлайн-магазине.
Магнит
Гора Сипан с острова Ктуц
КУПИТЕ СЕЙЧАС
Закладка
Акоп Овнатанян
КУПИТЕ СЕЙЧАС
Открытка
Аршил Горки
КУПИТЕ СЕЙЧАС
Игра
Морской бой в стиле Айвазовского
КУПИТЕ СЕЙЧАС
Пазл
Свадьба в Муше
КУПИТЕ СЕЙЧАС
Брошь
Комитас
КУПИТЕ СЕЙЧАС
Магнит
Стремление
КУПИТЕ СЕЙЧАС
Закладка
Вардгес Суренянц
КУПИТЕ СЕЙЧАС