Александр Ширванзаде
Նորերից մեկը
Քամալյանը բարձրացավ աթոռից, որ դրած էր փոքրիկ, հնամաշ գրասեղանի քով։ Այդ սեղանի վրա դարսված էին անկանոն կերպով զանազան բովանդակության, մեծ ու պստիկ, կազմած ու անկազմ գրքեր, լրագրերի թերթեր, մի քանի գրչակոթեր, մի հայելի և ուրիշ հարկավոր ու անպետք իրեղեններ։ Իսկ սեղանի առաջի կողմում, աթոռի դեմ ընկած էր մի բաց ձեռատետր։
Այս Քամալյանի հիշատակարանն էր։
Փոքրիկ ապակյա հասարակ կանթեղն աղոտ կերպով լուսավորում էր նեղ և ցածր առաստաղով սենյակը։ Ձեռները դնելով վարտիքի գրպանները, գլուխը թեքելով դեպի կուրծքը, Քամալյանը սկսեց քայլել սենյակի մի անկյունից դեպի մյուսը, հետ ու առաջ։ Նրա դեմքը գունատ էր, նրա պայծառ ճակատը կորցրել էր յուր պարզությունը և ծածկվել այնպիսի կնճիռներով, որոնք երևում են միայն տարիքն առած մարդկանց ճակատի վրա։ Բարակ սևագույն հոնքերի տակից նայող մուգ աչքերը, զրկվելով իրանց նախկին կրակոտ փայլից, ընկել էին խոր խորշերի մեջ։ Երկու խոշոր գծեր այդ աչքերը բաժանում էին սփրթնած երեսի մյուս մասից։
Մի քանի րոպե լուռ ու մունջ շրջելուց հետո, Քամալյանը կրկին մոտեցավ սեղանին։ Նա սկսեց թերթել սեղանի վրա դրած ձեռատետրը, երբեմն ձեռը տանելով ճակատին և հետ դարսելով երկայն, փայլուն ու կակուղ մազերը, որոնք շուտ-շուտ ցրվում էին առաջ։
Հեռացի՛ր աչքիցս, գոչեց նա հանկարծ, հիշատակարանը ձգելով սեղանի մի անկյունը։
Այն ավելի կրկնապատկում էր նրա վշտերը, երբ աչքի առջև էր։ Այն հիշեցնում էր նրան յուր պախարակելի անցյալը, պատկերացնում էր նրա առջև մի դատարկ, մի հիմար կյանք, և ինքն իսկ քննադատում այդ կյանքը։ Պիտի չորանար այն ձեռը, որ գրելՄտաբերում է նա, երբ յուր պատանեկության օրերում, վարակված ընկերակիցների սովորությունից, ահա այդ սևացրած թերթերից մի կապ դրած առջևը, ժամերով կարդում էր, մայրը միշտ կրկնում էր․ «որդի, խնայի՛ր քեզ, սիրտդ մի՛ մաշիր այս գիր ու գրյանքով»։ Այն ժամանակ մոր այդ խոսքերը նրան ծիծաղեցնում էին։ Նա զվարճանում էր այդ կնոջ միամտությամբ, որ չգիտեր «Գիր ու գրյանքի» արժանավորությունը, նրանց օգտակարությունը։ Տասը տարի է անցել այդ ժամանակից, նրա մայրն արդեն մեռած է, և այժմ Քամալյանն ուրիշ կերպ է հասկանում նրա խոսքերը։ Նրա մայրը միամիտ չէր, ոչ, այլ ինքն էր հիմարը, որը նրա տգետ խոսքերի մեջ թաքնված խոր իմաստությունը չգիտեր։ Այո՛, չգիտեր, խորասուզված ընթերցանության մեջ, ոչինչ ուրիշ բան չէր ուզում հասկանալ, ոչնչի և ոչ ոքի չէր հավատում, բացի նրանից, ինչ որ ասում էին այս «գիր ու գրյանքը»։ Այսօր ամեն ինչ անցած է, այլևս մայրը նրա կողքին նստած չէ, և նա չի կարող, նրա խրատը կատարելով, մխիթարել նրան։ Այժմ ուշ է, ամեն բան վերջացած է, և նա․․․
Մի ուժգին ապտակ տալով ճակատին Քամալյանը վեր թռավ աթոռից և սեղանից վերցնելով մի ծխախոտ, վառեց ու սկսեց ծխելով հետ ու առաջ շրջել։ Նա ավելի ու ավելի գունատվում էր, մտաբերելովՆա ծխում էր անսովոր կերպով։ Վառելով ծխախոտը, նա մի քանի անգամ այնպիսի ագահությամբ քաշեց, որ պապիրոսի կեսը ծուխ դառնալով, անհետացավ։ Ինչպես մի մարդ, որ երկար շնչարգելությունից հետո, լիքը բերանով կլանում է թոքերը միանգամից օդի ահագին քանակություն, Քամալյանը ծխախոտի ծուխը յուր շնչի բոլոր զորությունով ծծում էր ներս։ Կարծես, կամենում էր այդ դառն ծխով թունավորել և սպանել այն վշտերը, որոնք դարսվել էին նրա ճնշված սրտի վրա, և արմատախիլ անել այն մտածմունքները, որոնցով ծանրաբեռնվել էր նրա ուղեղը։ Բայց չէր լինում, ծխախոտը չէր օգնում, նրա վշտերը և մտածմունքները մնում էին միևնույնը․ նրանք չէին թուլանում, չէին պակասում, միայն ավելի գրգռվում էին։ Եվ Քամալյանը հաղթված, ճնշված նրանց ներքո, չգիտեր ինչ աներ, ինչպես կրեր նրանց ծանրությունը։ Նա կրկին մոտեցավ սեղանին և կրկին սկսեց յուր անգութ դատաստանը յուր անցյալի և ներկայի վրա։
Համեմատե՞լ եմ, արդյոք, ինձ ուրիշ ինձ նման արարածների հետ, գտե՞լ եմ, արդյոք, իմ մեջ այն հատկությունները, որոնցով ես նմանվեի այժմյան մարդկանց, որոնք իմ կյանքը կապեին այդ մարդկանց հետ։ Կա՞ն, վերջապես, ինձ նման ուրիշ մարդիկ։ Այո՛ և ոչ։ Այո՛, որովհետև բոլոր իմ ճանաչած մարդիկ առանձնապես վերցրած ունին իմ հատկություններից որևէ մեկը։ Ո՛չ, որովհետև չկա մի մարդ, որ պարունակեր յուր մեջ այն բոլորը, ինչ որ ես եմ պարունակում իմ մեջ։ Ինձ նման չկա մի ուրիշը, և ի՞նչ եմ ես։ Ամենայն ինչ և ոչինչ։ Այդ հաստատում է այս անողորմ, անգութ վկան, իմ նախատելի անցյալի այս արհամարհելի նկարագիրը։
Քամալյանն, այս ասելով, ձեռը դարձյալ մեկնեց հիշատակարանին, վերցրեց նրան և, դնելով յուր առջև, կրկին սկսեց թերթել։ Կանթեղի աղոտ լույսը ընկավ հիշատակարանի մանր տառերով գրված տողերի վրա։ Նա շարունակում էր թերթել, երբեմն կանգՀինգ տարի է, որ նա մտել է կյանքի մեջ։ Ի՞նչ է արել այդ հինգ տարվա ընթացքում հասարակության համար, ի՞նչ օգուտ է տվել նրան։ Ո՛չինչ, բացի վնասից։ Բայց չէ՞ որ նա կամենում էր օգտակար լինել և դեռ ուսումնարանի նստարանի վրա, յուր երևակայության մեջ ստեղծում էր յուր ապագա «հասարակական գործունեության» համար հարյուրավոր ծրագիրներ։ Ո՞ւր են այդ ծրագիրները։ Չկան նրանք, շոգիացել են։ Ինչո՞ւ։ Որովհետև․․․ այո՛, որովհետև նա այդպես չէր հասկանում կյանքը, որովհետև նա թափանցելի օդի մեջ կամենում էր ամրոց կառուցանել։ Նա կարծում էր, թե կարող է կյանքը ծառայեցնել յուր նպատակներին։ Պատանեկական երևակայություն, ի՛նչեր չես ստեղծում դու, ի՛նչ հսկայական խոչընդոտներ չեն փշրտվում, խորտակվում քո առջև։ Ա՛խ, տեր աստված, գլուխը պտտում է, աչքերը մթնում են, երբ նա մտածում է այդ մասին։ Ի՛նչ անի, գիշերն անցնում է․ լույսը մոտենում է, ամենքը քնած են անդորր հոգով, ամենքը ցերեկվա իրենց աշխատությունից հոգնած, հանգստանում են։ Իսկ նա ինչ է արել, որ այդքան հոգնել, թուլացել է, և ի՜նչ պիտի անի վաղը։ Դարձյալ պիտի նստի այստեղ, այս տաղտկալի, ձանձրացուցիչ սենյակում, կարդա, կարդա ու կարդա տակն ու վեր, մի հինգ տող այս գրքից, հինգը մյուսից։ Տեր աստված, համբերություն էլ չունի մի գիրք մինչև վերջը կարդալու․․․
Քամալյանը կրկին բարձրացավ տեղից և սկսեց շվարված շրջել հետ ու առաջ, ինքն իրեն անդադար կրկնելով․ «մի՞թե, մի՞թե չկա մի ելք»։ Հետո նա հուզված մոտեցավ վառարանին և մեջքըՀարկավոր է, հարկավոր է անպատճառ դուրս գալ այդ ծանր մտքերի լաբիրինթոսից, դարձյալ սկսեց խոսել նա ինքն իրան։ Այո՛, հեշտ է ասել, հարկավոր է ազատվել այդ ծանր մտքերից, բայց կատարել․․․ հըմ․․․ Թշվառ արարած, զգացի՛ր քո ոչնչությունը, անիծի՛ր ինքդ քեզ, ուրիշ մխիթարություն չունիս։ Չէ՞ որ դու ամեն ինչ փորձեցիր, և ի՞նչ հաջողություն գտար։ Գրականություն, ուսուցչություն և ուրիշ սույնանման շավիղներ դու ոտք ես կոխել, ինչո՞ւ ուրեմն չկարողացար այդ շավիղներից մեկի վրա երկար շարունակել քո ընթացքը։ Չէ՞ որ դու մինչև անգամ ուզում էիր արհեստավոր, նույնիսկ հասարակ բանվոր դառնալ, ինչո՞ւ այստեղ ևս չկարողացար երկար մնալ։ Ո՞վ էր քեզ արգելում, ի՞նչն էր խոչընդոտ դնում քո առջև։
Ո՞վ էր արգելում, ի՞նչն էր խոչընդոտ դնում իմ առջև, կրկնեց Քամալյանն ինքն իրան։
Ինքդ և ուրիշ ոչ ոք, քո խոչընդոտը պարունակվում է հենց քո մեջ, շշնջաց նրան նույն ներքին ձայնը։ Որոնիր և կգտնես, հարցրո՛ւ քո հիվանդ նյարդերից, քո դյուրագրգիռ զգացմունքներից, հարցրու քո թույլ կամքից, անհիմն ու անհաստատ բանականությունից, և նրանք կասեն քեզ։ Դու ամեն տեղ որոնում էիր այն, ինչ որ քեզ համար հնարավոր չէր գտնելու, և, որոնածդ չգտնելով, հուսահատվում էիր ու թողնում քո ընտրած ճանապարհը։ Դու դեռ գործը չսկսած, նրա վերջի, նրա հետևանքի մասին էիր դողում, և այդպես անում էիր դու ամեն անգամ, բոլոր ասպարեզներում։ Քո խելքի և զգացմունքների մեջ երբեք ներդաշնակություն չի եղել ահա՛ քո ցավը, քո խոչընդոտը, քո արգելքը։ Դու չգիտեիր և այժմ իսկ չգիտես այն նշանավոր իմաստասերի խոսքերը, թե «կյանքը կոմեդիա է մտածողի համար, իսկ դրամա զգացողի համար»։ Քեզ համար նա դրամա է եղել, ուրեմն թող կատարվի այդ դրաման մինչև վերջը։
Ճշմարիտ է։
Խմի՛ր, ուրեմն, քո դառնությունը մինչև բաժակի հատակը։
Խմե՞լ, այո՛, կխմեմ և մի կաթիլ անգամ չեմ թողնիլ նրա մեջ։Եվ Քամալյանը կրկին սկսեց շրջել։
Փոքրիկ սենյակը լցվել էր ծխախոտի ծխով։ Վառարանի մեջ այրվում էին փայտի վերջին կտորտանքը։
Հույս, ահա ի՞նչ է հարկավոր ինձ, ահա ինչի բացակայությունն է թունավորում իմ կյանքը։ Բայց ո՞րտեղից գտնել հույս, և ո՞ւր է նա, ի՞նչպես կարող է նա նորից վերադառնալ իմ մեջ, քանի որ նա միանգամայն, այո՛, միանգամայն մեռած է․․․
Այս խոսքերը Քամալյանն արտասանեց ավելի բարձր ձայնով։ Հետո նա յուր մռայլ, ցրված հայացքը ուղղեց դեպի վառարան և սկսեց անթարթ աչքերով նայել կրակին։ Մի տեսակ դառն ժպիտ էր խաղում նրա շրթունքների վրա այդ ժամանակ։
Ահա վառարանի մեջ այրվում է անտառից բերված փայտը։ Սրանք ևս, այդ անշունչ փայտի կտորտանքն ևս, անօգուտ չեն։ Քանի որ լուռ անտառի մեջ էին, այնտեղ նրանք կազմում էին ահագին կանաչազարդ ծառեր բազմաթիվ ճյուղերով և անհամար տերևներով։ Այդ մի բախտավորություն է։ Նրա ճյուղերի շվաքի տակ հանգստանում էր հոգնած հովիվն յուր փոքրիկ գառնուկների հետ, նրա գագաթում ուրախ-ուրախ թռչկոտում և զվարճանում էին անթիվ թռչնակներ։ Որքա՜ն, երևի, բախտավոր էր զգում իրան ծառն այդ ժամանակ, որչա՛փ նա հպարտանում էր, զգալով յուր օգտակարությունը թե՛ մարդուն և թե կենդանիներին։ Սակայն, ապերախտ է մարդը։ Ի՞նչ վճարեց նա բարեսիրտ և օգտավետ ծառին նրա վեհանձնության փոխարեն։ Նա, այդ երախտամոռ արարածը, կացնի սուր բերանն յուր կեղտոտ և զզվելի ձեռներով ուղղեց ծառի ամուր և հաստ բունին։ Տնքաց այդ վեհանձն մարդասերը, յուր սրտի խորքից անիծեց ապերախտ մարդուն, ճռճռաց և, մի դառն հառաչանք արձակելով, թավալվեց գետին։ Ծառը մեռավ, բայց մահից հետո ևս նա չկորցրեց յուր օգտակարությունը։ Նրա մարմնի փշրանքներն ահա այսօր ձմեռվա սառնությունից պաշտպանում են մի զզվելի մարմին։ Գյուղական խրճիթում նրանք տաքացնում են աղքատ շինականի և նրա փոքրիկ զավակների ձյունից ու բուքից քարացած մարմինները։ Հարուստի պալատում նրանք դուրեկան ջերմություն են պարգևում փարթամներին։ Իսկ նա, անբախտը, նա է միայն ավելորդ մարմին աշխարհի երեսին։ Որքա՜ն դժբախտություն,Քամալյանը մոտեցավ սեղանին և կրկին սկսեց թերթել հիշատակարանը։
Այնտեղ նկարագրված է նրա կյանքը 187․․․ թվականից մինչև այսօր․ այսինքն սկսած այն օրից, երբ ավարտեց գիմնազիայում յուր ուսման ընթացքը։ Նա արհամարհեց բարձր կրթությունը և ինչո՞ւ։ Նրա համար, որ ավելի շուտ մտնի հասարակական գործունեության ասպարեզը։ Այն ժամանակ շտապում էր և, կարծելով, թե բավական է յուր ստացած մտավոր պաշարն այդ ասպարեզում յուր համար հարմար տեղ բռնելու։ Նա մտածում էր, որ կարող է ընթերցանությամբ լրացնել այն պակասը, որ պիտի լրացներ համալսարանն, և սկսեց այդ օրվանից անդադար և անընդհատ կարդալ, կարդալ ու կարդալ։ Ահա այստեղ գրված է նրա կարդացած գրքերի անունները։ Տեր աստված, ո՜րչափ անկանոն և անկապ ընթերցանություն։ Բայց նա մինչև այսօր էլ շարունակում է։ Օ՛հ ցնորք, մի ժամանակ նա հավատացած էր, թե մեծ բանաստեղծական ձիրք ունի, և այդ ցնորքով ոգևորված ուսումնասիրում էր Շեքսպիրին, Շիլլերին, Բայրոնին, Գյոթեին։ Լա՜վ ուսումնասիրեց․ համբերություն չունեցավ սրանց գրվածքներից գեթ մեկը կանոնավոր կերպով կարդալու։ Ինչ ծաղրելի միտք էր այն, որ այդ ժամանակ նրան պաշարել էր։ Նա հավատացած էր, թե յուր մեջ կա թաքնված ընդարձակ տաղանդ և կարծում էր, որ ընթերցանությունը կսպանի այդ տաղանդի ինքնուրույնությունը։ Բայց ահա՛ նրա բանաստեղծական տաղանդի պտուղը, ահա այն հիմար, անհամ ոտանավորները, որոնք նույնիսկ Թառումյանի նման տխմարին էլ ծիծաղ էին պատճառում։ Փորձեց մի դրամատիքական պիես գրել․ կարծում էր, որ պրոզան ավելի կհաջողվի։ Բայց, դեռ առաջին երկու երեսը չավարտած, թողեց։ Այն արդեն չափից դուրս անհաւմ էր։ Փորձեք վեպիկներ գրել․․․ թյո՛ւ, ի՛նչ անտանելի էին այդ օրերը։ Ուղիղ երկու շաբաթ մտածել միայն մի վեպիկի վերնագրի մասին և վերջ ի վերջո հորինել «Դանդաղության», վերնագիր այդ արդեն չափից դուրս է, խելագարություն է։ Եվ ո՞ր մեկը թվի,Նա հանեց ժիլետի գրպանից ժամացույցն և նայեց։
Արդեն գիշերվա երկու ժամն է, քունս չի տանում, գլուխս ցավում է․․․ ականջներումս, կարծես, թմբուկներ են ածում, գլխիս գանգը ուզում է տրաքվել։ Ի՞նչպես տաք է ճակատս․ աչքերս մթնում են․․․ այդ ինչի՞ցն է․․․ Անքնությունից կլինի, երեկ, գիշեր էլ մինչև լույս չեմ քնել։ Բայց ի՞նչ անեմ, որ քունս չի տանում։ Զարմանալի բան․․․ այսօր չեմ ճաշել, երեկոյան էլ թեյ չեմ խմել, բայց քաղց ամենևին չեմ զգում, ախորժակս մեռել է․․․
Նա կրկին բարձրացավ տեղից և կրկին սկսեց քայլել։ Այս անգամ նրա երեսին բոլորովին գույն չէր մնացել, աչքերը վառվել էին, ցամաքած շրթունքները ցնցողաբար դողդողում էին։ Նա մտածում էր, բայց ինչ էր մտածում այդ ինքն էլ չգիտեր։ Նրա գլխում տիրում էր կատարյալ քաոս։ Սակայն մտքերի այդ խառնաշփոթության մեջ որոշվում էին հետևյալ գծերը։
Հոգու անդորրությունը մարդկային կյանքի երջանկությունն է։ Երանելի է այն մարդը, որ վայելում է այդ երջանկությունը։ Ես մինչև այսօր զուրկ եմ եղել նրանից, նամանավանդ այժմ։ Իմ անցյալը լիքն է վշտերով, ապագան պաակերանոմ է իմ առջև սև գույներով, իսկ ներկան անտանելի է։ Անտանելի՜ է, հեշտ է ասել, թե կյանքն անտանելի է, բայց զգա՞լ այդ անտանելիությունը, օօ՛օ՛․․․ Մուրացկանի, անդամալույծի դառն, դժնդակ կյանքի հարվածների ներքո թշվառացած արարածների ողբալի դրությունը կարող է հասկանալի լինել ամենի համար։ Բայց թե որքան ծանր է այս դրությունը, որքան վշտալի է այդ զգալի է միմիայն իրան, միմիայն թշվառին։ Ամենազորեղ երևակայությունը,Քամալյանը կրկին թաղվեց մտածողության մեջ։ Անցան մի քանի րոպեներ և կրկին սկսեց խոսել բարձր ձայնով։
Այո՛, անտանելի է կյանքը, այս աշխարհում ինձ համար տեղ չկա։ Անօգուտ եմ եղել մինչև օրս․․․ անօգուտ եմ այժմ․․․ անօգուտ կլինի և իմ ապագան։ Անօգուտ ինձ համար, վնասակար ուրիշների համար։ Եվ ով կարող է ասել, որ ես հասարակության ավելորդ անդամ չեմ։ Ա՜խ, կյանքի բեմի վրա ես դեր չունիմ։ Իսկ մի մարդ, որ դեր չունի, նա պիտի հեռանա բեմից, որպեսզի չխանգարի խաղացողներին։ Այդ պարզ է, և ոչ ոք չի կարող հակառակել։ Ի՞նչ միտք ունի, ուրեմն, իմ գոյությունը։ Ոչինչ։ Չկա մի բան, որի հետ կապված լիներ իմ կյանքը։ Ես ավելորդ մարմին եմ, որ սխալմամբ ընկել եմ այս աշխարհ։ Ես իսկի մարմին էլ չեմ․․․ թափանցելի օդ․․․ Այդ էլ չեմ․․․ օդը օգտավետ է․․․ Բաս ի՛նչ եմ․․․ ո՛չինչ։ Սխալվում են ֆիզիկոսները, ասելով թե աշխարհում «ոչինչ» ասված բան չկա։ Ի՜նչպես թե չկա, բաս ես ի՛նչ եմ։ Սխալվում են․ երևի, նրանք ինձ չեն ճանաչում, ապա թող ինձ իրանց գիտնական հետազոտության ենթարկեն, այն ժամանակ կտեսնեն, թե ինչպես կոչնչանա իրանց թեորիան։
Դրսում սաստիկ ձյուն էր գալիս։ Քամալյանը բարձրացավ տեղից և, պատուհանի վարագույրը մի կողմ ծալելով, սկսեց նայել դեպի փողոց։ Երկար ժամանակ նա անշարժ դրության մեջ նայում էր քրտնած ապակիների միջով ձյունալի մթնոլորտին։ Հանկարծ նա, կարծես մի բան մտաբերելով, աջ ձեռը խփեց ճակատին և պատուհանի վարագույրը շտապով ծածկեց։
Վճռված է, վճռված է, արտասանեց նա բարձր ձայնով և կրկին դիմեց սեղանին։
Նա ջարդված սրտով, թուլացած մարմնով ընկավ աթոռի վրա և երկու ձեռներով պինդ սեղմելով գլուխը, սկսեց անթարթ աչքերով նայել հիշատակարանին։ Նրա հայացքն անմիտ էր, նրա շրթունքներըՎառարանը հանգչելու վրա էր, կրակի երեսն արդեն ծածկված էր մոխրով։ Քամալյանը, հիշատակարանը կրծոտելով և վայրենաբար բղավելով, մոտեցավ վառարանին, վերցրեց ունելիքը և կրակը խառնեց։ Անցան մի քանի վայրկյաններ, հանկարծ կրակը վառվեց, և վառարանի մեջ բարձրացավ պայծառ բոց։
Հա՛ հա՛ հա՛, քսանուհինգ տարվա կյանք․․․ ահա՛ ինչ է քո վարձը, ահա ինչի ես արժանի դու, գոռաց նա վայրենի զվարճությամբ․ նայելով հիշատակարանի բոցավառված թերթերին։
Մի րոպեում կրակը լափեց երեսուն թերթերից բաղկացած ձեռատետրը։ Բոցը դադարեց, և կրկին մոխիրը ծածկեց կրակի երեսը։
Վերջացավ, վերջացավ ամենայն ինչ, քսանուհինգ տարվա կյանքս մոխիր դարձավ, մոխիր դարձավ իմ բոլոր անցյալը․․․ Ազատվեցի, ուֆ, ազատվեցի․․․ գնա կորիր հին կյանք, էլ քեզ հետ ես գործ չունիմ։
Ամեն ինչ կորավ կորավ, ամբողջ կյանքս, անհետացավ։ Չկա այն։ Իսկ ապագա՞ն, հը՛մ, երեխա եմ, նորից պիտի մեծանամ, հա՛, հա՛, հա՛, քսան ու հինգ տարեկան երեխա, ինչ ասել կուզի, շատ փոքր եմ դեռ։ Սպասիր, կրակ, ես քեզ համար դեռ կերակուր շատ ունիմ պատրաստած, տեսնում եմ խիստ ես քաղցած․․․ սպասի՛ր։ Դա ի՞նչ է, հա՛․․․․
Նա սեղանի վրայից վերցրեց մի մեծ հաստակազմ գիրք։
Առաջ, առաջ այս ցնորամիտին, հետո, ասաց նա ձգելով գիրքը վառարանը։ Բարձրացավ մի թանձր ծուխ, որից հետո գիրքը բոցավառվեց, և նրա կազմի վրա փայլեց ոսկեզօծ տառերով տպված «Философия безсознательнаго» վերնագիրը։ Բոցը չդադարած,Հիմարներ, ամբողջ ձեր դատարկ կյանքը նվիրել եք այդ թերթերը սևացնելուն, տեսեք կրակը ինչ շուտ է լափում ձեր խելքը․․․ Ի՞նչպես է, լա՞վ է, կռվեցեք իրարու հետ, բայց տեսեք, ես ձեզ ինչպես հաշտեցրի․․․
Բոցը կրկին դադարեց, և մոխիրը ծածկեց կրակի երեսը։ Քամալյանը հեռացավ վառարանից, կանգնեց սեղանի առջև, մտիկ տվավ այրված գրքերի դատարկված տեղին, հետո հայացքը դարձրեց վառարանին և ձեռները բարձրացնելով, մի ուժգին հարված տվավ գլխին։
Ի՛նչ արի ես, ի՛նչ արի, ի՛նչ արի այդ, գոռաց նա այնպիսի զորեղ ձայնով, որ հարևան սենյակում քնից զարթնեց նրա տանտիրուհին, պառավ Քեթևանը։
Այժմ ես նոր մարդ եմ, հա, հա, հա, կրկնեց Քամալյանը, կատաղաբար ծիծաղելով։ Շեմքի մեջ երևեցավ Քեթևանի սարսափած դեմքը։
Քամալյանը, ինքն էլ չգիտեր թե ինչու, հարձակվեց պառավի վրա և, բռնելով նրա թևերից, ներս քաշեց։
Ե՛կ այստեղ, ցանցառ պառավ։
Պառավը սարսափած, դողդողալով, մեջքից ծռված, ակամա հետևեց նրան։
Քանի՞ տարեկան ես։
Խելքդ դրուստ տիղը չէ, երազ ես տեհի։
Ասիր տեսնեմ, յոթանասուն տարեկան կենդանի, ի՞նչպես ես ապրել այդքան ժամանակ, հըմ, չե՞ս զզվել կյանքից, հը՛մ, ասի՛ր, կրկնեց Քամայլանը, բոլոր ուժով թափահարելով պառավին։
Իծանիրդ․․․
Սուս, սուս, դուրս եկ, գնա, քունս տանում է, դո՛ւրս։
Նա պառավին հրեց սենյակից դուրս և դուռը փակելով, պառկեց երեսի վրա անկողնում։
Ի՞նչ եմ անում, ի՛նչ եմ անում, կրկնում էր նա անդադար։Առավոտյան պառավ Քեթևանը, վախվխելով դուռը բաց արավ և մի ոտը սենյակի ներսումը, մյուսը դրսում, հարցրեց․
Վո՞ւնց իս։
Գլուխս ցավում է, տաքացրել եմ, դեդի, մի հաքիմ կանչել տուր, պատասխանեց Քամալյանը, վերմակով ծածկելով իր գունաթափ դեմքը և երեսը շուռ տալով պատին․․․
1884 թ․, Թիֆլիս։