Александр Ширванзаде
Հրդեհ նավթագործարանում
Աղա՛, զավոդն այրվում է։
Իվան Գրիգորիչ Մարությանցը մի միջահասակ, չաղ և բավական ջահել մարդ էր եվրոպական սև հագուստով։ Նրա լիք, կոլորակ և մաքուր սափրած երեսի կարմիր գույնը մի վայրկյանում թռավ դժբախտ լուրը լսելու ժամանակ։
Ե՞րբ, ո՞ր ժամին, զավոդի ո՞ր կողմից է սկսվել հրդեհը, վերին աստիճանի անհամբերությամբ և հրամայաբար հարցնում էր նա, երկու փոքրիկ և խորամանկ աչքերի բիբերը արագությամբ շուռ տալով և ձեռները տարածելով դեպի առաջ։ Կարծես նա ուզում էր կատաղաբար հարձակվել չարագուշակ լրաբերի վրա և տեղն ու տեղը խեղդել նրան։
Կրակը երևացել է մոտ երեք քառորդ ժամ սրանից առաջ, դողդոջուն ձայնով պատասխանեց լրաբերը, երկյուղածությամբ հետ ու հետ քաշվելով։ Ես նոր գործս վերջացրել և պատրաստվում էի քնելու, երբ ականջիս հասավ մի տրաքոցի ձայն։ Ձայնը սաստիկ էր, կարծես թե ամբողջ զավոդը քարուքանդ էր լինում․․․ Ես մի քանի րոպե մնացի շվարած․․․ չգիտեիԻվան Գրիգորիչի կուրծքը անհամբեր շնչառութենից արագությամբ բարձրանում և ցածանում էր։ Մի քանի վայրկյան լուռ մտածելով, նա դիմեց ծառաներից մեկին, որոնք բերանները բաց արած ուշադրությամբ լսում էին լրաբերի խոսքերը․
Այս վայրկյանիս լծվի իմ կառքը, ես առանց րոպե ուշանալու պիտի գործարան հասնեմ։
Ծառաները վազեցին աղայի հրամանը կատարելու։
Վերջը տունս կքանդեն, ինձ կսնանկացնեն, հետին աղքատության մեջ կձգեն, օրվա հացին կարոտ կդարձնեն այդ անիծվածները․․․ այդ անպիտանները․․․ մարդու կերպարանք ունեցող անխիղճ գազանները․․․ այդ․․․ այդ, այդ․․․
Թող աստված պատժի այն չար մարդուն, որը համարձակվել է այս վնասը ձեզ հասցնել․․․ աստուծո կամքն է, աղա՛, մենք ինչ անենք, մենք խո չենք կրակ գցում ու այրում ձեր գործարանը։
Լրաբերը այս ասելով, գդակը ձեռքին հեռացավ պատի տակ։ Ընդարձակ նախասենյակի պատից քաշ տված կանթեղի ճառագայթները, մի րոպե տարածվելով նրա նավթախառն մուրի մեջ կորած բարձր հասակի վրա, լուսավորեցին նրա սև և կեղտոտ դեմքը։
Խիտաբույս հոնքերի տակից փայլեցին անսովոր վիշտ արտահայտող սև աչքերը։ Բաց գլխի ալեխառն մազերի բնական գույնը կորել էր թանձր կեղտի և նավթային մուրի տակ։
― Մշակն ո՛վ է, որ նրա աստվածը ո՛վ լինի, գոչում էր Իվան Գրիգորիչը կատաղի առյուծի նման։ Մշակն աստված չունի, նրա աստվածը փայտն է։ Եթե դուք աստված ունենայիք, մի տարվաԼրաբերը լուռ էր․ նա գիտեր, որ Իվան Գրիգորիչի ինքնահավան բնավորությունը սաստիկ թշնամի է ուրիշների հակախոսության, նամանավանդ այսպիսի դժբախտության րոպեներում։
Աղա, ֆայտոնը պատրաստ է, ներս վազեց ծառան։
Ես գնում եմ, դու էլ վազիր այս րոպեիս գործարան, դարձավ աղան դեպի լրաբերը։
Մի քանի րոպեից հետո սևագույն նժույգներով լծված փառավոր կառքը, թանկագին, տաք մուշտակի մեջ փաթաթված Իվան Գրիգորիչին տանում էր գործարան։
Հյուսիսային քամին փչում էր, անձրևի կաթիլները, բռնի զորութենով զարկվելով կառքի պատուհաններին, կրկնապատկում էին Իվան Գրիգորիչի հուզումը։ Կարծես, բավական չէր մարդկանց չարամտությունը, մշակների անխղճությունը, բնությունն էլ մի կողմից էր գործ դնում յուր խստությունը, հակառակի նման հենց այս գիշեր բարձրացնելով ներհակ քամի հրդեհին ավելի ուժ տալու համար։
Այս բոլորի մասին Իվան Գրիգորիչը կառքի մեջ մտածելով այնչափ կատաղած էր, որ, կարծես, ահա ահա բարկութենից պիտի տրաքվի յուր գործարանի նավթակաթսայի պես։ Ժամանակ-ժամանակ, կառքի պատուհանից գլուխը դուրս բերելով, մտիկ էր անում հեռավոր կրակի լուսավորության և անհամբերությամբ հրամայում կառապանին քառորդ ժամում գործ դնել երկու կշտակեր և առույգ ձիերի մի ամբողջ շաբաթվա հանգստութենից ստացած ուժն ու զորությունը։
Հասնելով քաղաքի ծայրը, կառապանը մի անգամ ևս մտրակեց ձիերին, և կառքն անհետացավ գիշերային խավարի մեջ։ Իսկ լրաբերը, դուրս վազելով փողոց առանց վայրկյան հապաղելու, ճանապարհվեց դեպի գործարան։ Նա չպիտի ուշադրություն դարձնի ոչ քամու, ոչ անձրևի վրա․ նրան հրամայված է ինչպեսևիցե շուտ տեղ հասնել։ Նա չի կարող ուշանալ․ այսպիսի րոպեներում ամենաչնչին թուլությունը մշակի կողմից աղայի աչքում մեծ հանցանքի է փոխվում։Այրվող գործարանը քաղաքից երեք վերստ հեռու էր գտնվում։ Լրաբերը ճանապարհը կարճելու համար ծովի ափով էր գնում։ Լայնատարած ծովի ալիքների շփշփոցը գիշերվա խավար մթնոլորտի մեջ տարածվելով, անախորժ, երկյուղալի տպավորություն էր անում մարդու վրա։ Ո՛չ մի շնչավոր արարած, ո՛չ մի կենդանի առարկա չէր երևում ծովափում, բացի այդ սև և վիթխարի մարդուց, որ գիշերվա ուրվականի նման հսկայական քայլերով շտապում էր դեպի առաջ, խորը ավազի մեջ թաղելով յուր ոտները։ Հանկարծ նա կանգնեց, կարծես, մի բան մտաբերելով և, երկու ձեռները մեքենաբար խփելով ճակատին, մի րոպե անշարժ մնաց։
― Տեր աստված, եղբայրս և փոքր որդիս հրդեհից քիչ առաջ պառկել էին քնելու․․․ բայց ո՞րտեղ․․․ այո՛, այո՛․․․ հիշում եմ, հենց այն կողմում․․․ ուր որ կաթսան տրաքվել էր․․․ Նրանք, չդիմանալով մեր ընդհանուր սենյակի ցրտին, այս գիշեր տեղափոխվել էին կաթսաների բաժինը` վառարանի մոտ քնելու։ Տեր աստված, ի՞նչ կպատահի նրանց, եթե ժամանակին չեն զարթնել․․․ այրվող նավթը ուղղակի նրանց կողմն էր դիմում․․․․ նրանք աչքովս չընկան։
Երկնակամարը կրակի լուսից շառագունել էր, քամու զորութենից բոցը կատաղաբար այս ու այն կողմն էր տարածվում․․․ ամբողջ Սև քաղաքը ծխի մեջ թաղվել էր։ Լրաբերը սկսեց յուր հոգնած ոտներին ուժ տալ։
Տեղ հասնելով, Իվան Գրիգորիչի առաջին հայացքը հազիվ կարողացավ ճանաչել կրակի և ծխի մեջ կորած գործարանը։ Սև քաղաքի հասարակությունը պատել էր հրդեհը, շուրջը կազմելով մի օղաձև շրջան, որի մեջտեղը այրվում էր մի ընդարձակ խարույկ։ Այս ու այն կողմերից վազում էին մարդիկ, որոնց մրոտ դեմքերի վրա ոչինչ զարմացման նշաններ չէին նկատվում։ Այդպիսի և սրանից ավելի զորեղ հրդեհներ նրանց համար սովորական դեպքեր են։
Աստված սիրեք․․․ մոտեցեք․․․ օգնեցեք․․․ մի՛ վախենաք․․․ ես փող կտամ, կվարձատրեմ օգնողներին, եղավ Իվան ԳրիգորիչիՄի՛ մոտենաք, աղա՛․․․ առաջ մի՛ վազեք, վտանգալի է, գոչեցին այս ու այն կողմից ամբոխի միջից, հետ մղելով նրան։
Բոցը երկու զորեղ մասերի էր բաժանվել։ Մեկը դուրս էր գալիս միհարկանի տան փլատակված կտուրից, դռներից ու պատուհաններից։ Այրվում էր յուղ մաքրելու բաժինը։ Մյուսը տասն ու հինգ քայլ հեռավորութենում մի գետնափոր շինության միջից դուրս ձգվելով, սրընթաց բարձրանում էր ամբողջ շինության տարածության չափով։ Բոցավառվել էր նավթային մնացորդի պահեստը։ Իսկ այս երկու բոցաշտարակների մեջտեղը ներկայացնում էր կատարյալ իրական դժոխք։ Այս կաթսաների բաժինն էր, որտեղից առաջին անգամ կրակը սկսվելով տարածվել էր․ ո՛չ մի առարկա կրակի ճանկերից չէր ազատվել։ Բացի մի քանի երկաթե կաթսաներից, որոնք իրանց միջի դյուրաբորբոք, կիսապատրաստ-ֆոտոգենի հանկարծակի բոցավառության ճայթումից պատռվելով այս ու այն կողմ էին գլորվել ամեն ինչ մոխիր դառնալու վրա էր։
Խորտակված պատերի ճեղքերից թանձր ու սև ծուխը դուրս գալով, ոլոր մոլոր պտուտներով միանում էր բոցի լայնաշրջան աշտարակի հետ, ինչպես փոքրիկ գետակները հոսում են ընդարձակ գետի մեջ, զորացնելով նրա կատաղի ընթացքը։
Գործարանի բակը ծածկված էր խառնիճաղանջ ամբոխով․․․ ոտ դնելու տեղ չկար։ Իվան Գրիգորիչը բազմության առաջ կանգնած կարգադրություններ էր անում։ Ամբոխի միջից մի քանիսը զանազան խորհուրդներ էին տալիս նրան։
Այդ միջոցներով անհնարին է բան առաջացնել, հարկավոր է Նոբելի գործարանից հրաշեջ նասոսներ բերել տալ, ասում էր մեկը։
Այո՛, այո՛, միայն Նոբելի գործիքները կարող են այդ կրակին հաղթել, ավելացնում էր մի ուրիշը։
Սրանք հարևան գործարանատերերն էին, որոնք ոչ այնքան Իվան Գրիգորիչի մասին էին հոգում, որքան վախենում էին, որ միգուցե հրդեհը մինչև իրանց գործարանները հասնի։Իվան Գրիգորիչը չէր լսում նրանց։
Օգնեցեք․․․ շտապեցեք․․․ ես փող կտամ․․․ ջուր հասցրեք, ի՞նչ եք սառել․․․ անպիտաններ․․․ քանդեցիք դուք իմ տունը, սրիկաներ․․․ գողեր․․․ ավազակներ, անդադար հայհոյում էր նա մշակներին, շվարած այս ու այն կողմ վազվզելով։
Հրդեհի հանգցնելուն բացի Իվան Գրիգորիչի գործարանի մշակներից, օգնում էին և՛ ուրիշ գործարանների մշակներ ու կողմնակի մարդիկ։ Միայն առաջինները գործում էին ուղղակի կրակի դեմ ու դեմ, ամենավտանգավոր տեղում, իսկ մյուսները աշխատում էին որքան կարելի է հեռվից գործել, խույս տալով կատաղի բոցի ալիքներից։ Առաջինները հրաշեջ նասոսների խողովակների ծայրերից բռնած շփում էին ջուրը կրակի դեպի զորեղ կենտրոնը, որտեղից բոցը ջրի ամեն մի զարկին խուլ արձագանքներ էր տալիս, իսկ մյուսների մի մասը հեռվից նասոսների կռնակներն էր պտտեցնում, մնացյալները ջուր էին ավելացնում նասոսներին։ Մշակների մի ուրիշ խումբ թիերով հող էր սփռում երկու կողմերից նավթային մնացորդների բոցավառված պահեստի վրա։
Մի քանիսը Իվան Գրիգորիչի մշակներից անգիտակցաբար այն աստիճան մոտեցել էին կրակին, որ ամբոխը նրանց փոխարեն սարսափում էր։ Տոթը խեղդում էր նրանց, կրակի տաքությունը կիզում էր նրանց կիսամերկ մարմինները, խոշոր կայծերը անձրևի նման հեղեղվում էին նրանց գլխին, բայց խորասուզված իրանց գործի մեջ, կարծես, նրանք ոչինչ չէին զգում։ Ամեն վայրկյան նրանց նավթաթաթախ ցնցոտիները սպառնում էին բոցավառվել թափվող կայծերից։ Մի քանի ուրիշ բանվորներ այդ թշվառներին վերջին վտանգից ապահովելու համար բավական հեռվից մի փոքրիկ նասոսով ջուր էին սրսկում նրանց վրա։
Թեթևամիտ ամբոխը շատ ժամանակ յուր աչքի առաջ կատարվող ամենաողբալի տեսարանների մեջ անգամ բնազդաբար ձգտում է գտնել որևիցե նյութ յուր վայրենի զվարճության համար։
Մենք էլ գնանք ու այս վերջինների վրա ջուր ածենք, ասում էին մի քանիսը, անամոթաբար ծիծաղելով։Գնացե՜ք․․․ իսկ մենք էլ այստեղից ձեզ վրա հող կածենք, ավելացնում էին ուրիշները, նույնպես ծիծաղելով։
Ինչ լավ չաղ կրակ է, տղերք, խորովածի համար, ասում էր մեկը, բեղերը շփելով։
Բոցը զորանում էր․․․ ամբոխը, չդիմանալով շոգին, սկսեց աստիճանաբար հեռու ու հեռու խույս տալ։
Փախե՛ք․․․ փախե՛ք․․․ հեռացեք․․․ պատը քանդվում է, գոռաց հանկարծ միաբերան ամբոխը, սեղմելով միմյանց և ավելի հետ մղվելով։
Բարձրացավ մի խուլ որոտաձայն, մի ձայն, որ նմանվում էր հարյուրավոր թնդանոթների պայթյունին։ Մի վայրկյանում մթնեց բոլորը, և ամբոխի առաջ ամեն ինչ կորավ թանձր խավարի մեջ։ Բոցը, ծուխը, կրակը, մուրը և խորտակված պատի հողափոշին, խառնվելով իրարու, աներևութացրին հրաշեջ մշակներին։
Վա՛յ գլո՜ւխս․․․ վա՛յ մեջքս կոտրվեց․․․ աստված սիրեք․․․ օգնեցե՛ք․․․ մեռա․․․ լսվում է խավար գեհենի միջից։
Ոտներս փշրվեցին․․․ վա՛յ․․․ վա՛յ․․․ ա՛հ, խեղդվեցի, աստված․․․ օգնեցեք, դուրս բերե՛ք ինձ այստեղից, ոչինչ չեմ տեսնում, գոռում էին մի ուրիշ կողմից։
― Ձեռքս․․․ ձեռքս․․․ ա՛յ․․․ ա՛յ․․․ ա՛յ․․․ ա՛յ․․․ մի՛ մոտենաք, այրվում է ձեռքս․․․ ո՛ւֆ․․․ ո՛ւֆ։
Ամբոխը մոռացավ ծիծաղն ու կատակը․ ամենքի երեսների վրա երևացին հուսահատության նշաններ․․․ ո՞ւր աներևութացան առաջին կարգի հրաշեջ մշակները։ Լսվում էին միայն աղերսանքի, ցավի հառաչանքներ, օգնություն խնդրող ձայներ, բայց հայտնի չէր ո՛ր կողմից էին գալիս նրանք, ինչտեղ էին աղերսողները։
Հովհաննու երևակայության տարտարոսն անգամ չէր կարող մրցել այս իրական դժոխքի հետ։ Իվան Գրիգորիչի բարկությունն ու շփոթությունը փոխվել էին անորոշ սարսափի, մի վայրկյան առաջ նրա կատաղի դեմքն այժմ արտահայտում էր ներքին ահ ու դող։ Անշարժ արձանի նման նա մի տեղում սառել էր և չգիտեր ինչ անի․ նա կամեցավ առաջ վազել, բայց չկարողացավ, որովհետև անհնարին էր։ Ծուխն ու փոշին խառնվելով մուրի, մոխրիՀանկարծ ամեն ինչ պարզվեց, և նրա առաջ բացվեցավ մի սոսկալի տեսարան։ Այս ու այն կողմ թավալվել էին թվով մինչև վեց մշակների դիակներ։ Երևում էին նույնպես և ոտքի վրա մի քանի ուրվականանման պատկերներ, որոնցից մեկը, բոցավառված, խելագարի պես այս ու այն կողմն էր վազվզում, բացականչելով․
Օգնեցեք․․․ հայ քրիստոնյաներ․․․ օգնեցեք․․․ խղճացեք․․․ մարմինս այրվում է․․․ շո՛ւտ․․․ շուտ հող ածեք վրաս․․․ ջուր․․․ ջուր․․․ ջուր․․․ ո՛ւֆ․․․ ո՛ւֆ աստված, այրվում եմ․․․
Սա տարիքը անցկացրած մի ծերունի էր, որի դյուրաբորբոք ցնցոտիները բոցավառվել էին և խաշում էին նրա մարմինը կենդանի-կենդանի, ինչպես միջնադարյան ինկվիզիցիայի թշվառ զոհերից մեկին։
Իվան Գրիգորիչը երեսը շուռ տվեց․ նրա նրբացած նյարդերը անզոր էին դիմանալ մի այդպիսի այլանդակ պատկերի։ Ամբոխի միջից շատերը սիրտ առնելով վազեցին առաջ։ Ուժեղներից մեկը ոտի մի զորեղ հարվածով բոցավառված ծերունուն գլորեց գետին մնացյալները սկսեցին այս ու այն կողմից հողով ծածկել նրա մարմինը, կիսակենդան թաղելով ողորմելի զառամյալին։ Այս միակ միջոցն էր, որով միայն հնարավոր էր հանգցնել նրա այրվող ցնցոտիները։
Խաշվեցի․․․ ո՛ւֆ․․․ ո՛ւֆ․․․ այրվեցի․․․ խուլ ձայնով հառաչում էր ծերունին հողի տակից։ Նրա դեմքն այնչափ այլանդակվել էր, որ ներկա եղողներից շատերը կես սարսափով և կես զզվանքով ծածկում էին իրանց աչքերը նրան չտեսնելու համար։
Ուֆ․․․ ա՛խ աստված, շո՛ւտ առ հոգիս․․․ ազատիր տանջվելուց․․․ մի՛ չարչարիր, շարունակում էր ծերունին, թավալվելով հողի տակ։ Բայց որդիս․․․ ու՞ր է որդիս․․․ կինս․․․ որդիքս, աղջկերքս․․․ ջուր․․․ ո՛ւֆ սիրտս․․․
Վերջին խոսքերն արտասանելիս ծերունու ձայնն աստիճանաբար փոխվում էր, հետզհետե թուլանալով։
Այստեղ եմ, այստեղ․․․ գոռաց մի տասնևութ քսան տարեկանՀեռացի՛ր, թշվառ, մի՛ մոտենար հորդ․ քեզ տեսնելով խեղճ ծերունին կսկծից կմեռնի,– բացականչեցին ամբոխի միջից։
― Բեյբութ․․․ Բեյբութ․․․ եկ, այստեղ եմ․․․ մոտեցիր, մեռնում եմ․․․ օ՛հ․․․ օ՛հ․․․ պապակվեցի, բացականչեց ծերունին, կամենալով ոտքի կանգնել։
Մի քանի վայրկյան հայր ու որդի չկարողացան ճանաչել իրարու։ Ծերունու ալևոր միրուքը խանձվել էր և երեսում կուչկուչվել։
Ամա՛ն․․․ այդ ինչ օրի ես ընկել, ափի, ասաց որդին, խելագարի պես արձակվելով ծունկերի վրա թավալվող ծերունու վրա։
Մի վայրկյան ծերունին մոռացավ յուր այրված մարմնի կսկիծը և երկու ձեռներով մեքենաբար փաթաթվեց որդու վզին։
Մինչդեռ սրանք հայր ու որդի հեծեծելով, գրկած իրարու, խմում էին ցավի և կսկծանքի լեղին, մի քանի քայլ նրանցից հեռու կատարվում էր ուրիշ տեսարան։
Իբրև դժոխային անդունդի հատակից, վեց դիաթավալ մշակների միջից լսվում էին սիրտ պատռտող մորմոքաձայներ, և այս չէին նմանվում մարդկային ձայների, այլ մորթվող անասունների վերջին բառաչումներին և հուսահատ թառանչքին։ Թավալվածներից երկուսն արդեն անշնչացած էին․ նրանց այրված ու այլանդակված դեմքերն այլևս չէին կրում իրանց վրա մարդկային դեմքի ոչ մի նշան, նրանց աչքերի բիբերը դուրս էին ցցվել ինչպես խորոված շագանակներ մոխրի մեջ։ Գլխի ու երեսի մազերի ու հոնքերի հետքեր անգամ չկային․ նրանց գլուխները նմանվում էին թեժ կրակի միջից դուրս բերած մսի կտորների։ Չորս մարդիկ աշխատում էին նրանց դիակները մի կողմ քաշել։
Մի քանի քայլ հեռու այդ դիակներից, մի երիտասարդ մշակ, նստած գետնի վրա, ձեռները հողի մեջ տրորելով, բացականչում էր․Ձեռներս․․․ ո՛ւֆ․․․ ո՛ւֆ․․․ խաշվեցին․․․ պապակվեցին․․․ տեր աստված․․․ բայց իզուր․․․ նա այրվեց․․․ մեռավ․․․ չկարողացա ազատել հորեղբորս․․․
Նրա թեժացած աչքերից գլորվեցին արտասուքի մի քանի կաթիլներ, և նա ձեռները տանելով դեպի աչքերը, թրջեց յուր պլոկված մատների ծայրերը։ Կարծես այդ աղի կաթիլները կարող էին զովացնել նրա սիրտը։
Սրանից մի փոքր հեռու լսվում էին խուլ աղոթքի ձայներ։
― Ո՛վ միակ աստված և դու, Մուհամմեդ, նրա մեծ մարգարեն, տեսնում եք ձեր սուրբ աչքերով, որ մենք ինչ սարսափելի կերպով ենք տալիս մեր հոգին։ Լա․․․ լա, Իլլալլահ, Մուհամմեդ Րասուլ Ալլահ․․․ Ռուհի ջյաննաթ․․․
Այդ պարսիկ մշակներն էին, որոնցից մեկի գլուխը ջարդվելով, գրեթե երկու կտոր էր եղել․ նա փչում էր իր վերջին շունչը, իսկ երկուսի ոտներն ու կռներն էին ջարդվել։
Ամբոխը խառնվել էր այնպես, որ ոչ ոք այլևս ուշադրություն չէր դարձնում հրդեհի վրա, որն այդ ժամանակ սկսել էր փոքր առ փոքր մեղմանալ։
Իվան Գրիգորիչը գոռում էր․
Աստված սիրեք․․․ հրդեհը․․․ հրդեհը, մի մոռանաք նրան․․․ այդ վիրավորվածներին հետո էլ կարելի է ժողովել, բայց գործարանս, գործարանս, նա ձեռքից գնում է․ նա այրվեց, վերջացավ, տունս քանդվում է, ի սեր աստուծո, խղճացեք։
Բայց Իվան Գրիգորիչի գոռոցների վրա ուշադրություն դարձնողներ քիչ եղան․ աշխատում էին նրա հարևան գործարանատերերի մշակները, որոնց տերերը ստիպում էին չհեռանալ գործից, մինչև որ բոցը չի դադարիլ իրանց գործարաններին վտանգ սպառնալ։
Մենք չենք կարող այդ թշվառներին անտեր, անօգնական թողնել ու հրդեհի մասին աշխատել, գոռում էին ամբոխի միջից դեպի Իվան Գրիգորիչը, այսքան մարդ է կորչում մի րոպեում, թող կորչի գործարանդ, դու էլ․․․
Այո՛, այո՛, դու ես դրանց այրվելու պատճառը․ եթե ժամանակին քո անիծյալ նավթակաթսաները և վառարանը շինելԳործակատարը, որ Իվան Գրիգորիչին շվաքի նման հետևում էր ուր նա վազում էր, մոտեցավ նրան և ասաց․
Իվան Գրիգորիչ, խորհուրդ եմ տալիս հեռու կենալ այդ չարամիտներից, ո՛վ գիտե, ձեզ ինչ վնաս կհասցնեն, նրանք մեր մշակների ընկերներն են, նրանք այժմ գազանացած են և աստված գիտե ինչեր են մտածում․․․
Բայց Իվան Գրիգորիչը բանի տեղ չէր դնում ո՛չ ամբոխի սպառնալիքը և ո՛չ էլ յուր գործակատարի խորհուրդը։ Նրա ուշքն ու միտքը կենտրոնացած էին միայն և միայն հրդեհի վրա, և նա ամբողջ մարմնով դողում էր, թե ահա կրակը հասնելու է ֆոտոգենով լի տակառների պահեստին, ուր մոտ հազար լի տակառներ կային։ Սակայն այս երկյուղն ավելորդ էր, հրդեհն այլևս այնպես սաստիկ չէր, ինչպես տասը րոպե առաջ։ Կարծես նա յուր վրեժն արդեն հանելով, կամենում էր հանգստանալ։
Քամին դադարել էր, բոցն այլևս կատաղաբար այս ու այն կողմ չէր տարածվում, այլ հանդարտ ու ուղիղ գծով բարձրանալով վեր, լուսավորում էր ներկա եղող ամբոխը, որը այրվածների շուրջը հավաքված, զանազան օգնություն էր հասցնում այդ խեղճերին։
Այդ ժամանակ վազելով ամբոխին մոտեցավ հանկարծ մի բարձրահասակ մարդ, որի դեմքի վրա նկատելի էին խորին հուսահատության և անորոշ երկյուղի նշաններ։ Նրա ծունկերը ծալվում էին և դժվարությամբ հնազանդվում նրա գնացքին։
Սա արդեն մեզ հայտնի լրաբերն էր։
Թողեք․․․ թողեք, տեսնեմ ուր են․․․ ո՛ւր են որդիս․․․ եղբայրս․․․ աստված իմ․․․ նրանք ո՞ւր են․․․
Ամբոխը ճանապարհ տվեց նրան, և նա շտապով մտավ մեջտեղ։
Ո՞ւր եք, որտեղ եք, խոսացեք․․․ Սարգիս․․․ Գասպար․․․ Ա՛խ, Բեյբութն է, եղբորս որդին․․․
Ե՞ս․․․ այո՛․․․ բայց իմը ոչինչ, խեղճ հայրս, ծերունին․․․ նա մեռավ․․․ ահա նա․․․ մեռավ նա մինչև վերջը, յուր ընտանիքիՈ՞րտեղ է, ցույց տուր ինձ նրա դիակը, բայց որդիս որտե՞ղ է, Սարգիսը․․․
Մի՛ մոտենար, աղաչում եմ, ձեռս, նա այրվում է․․․ կծկծում է․․․ մի՛ կպչիր ձեռներիս․․․ ուֆ։
Մի րոպե Մեհրաբը մնաց քարացած, նրա՝ արտասուքից չոր ու ցամաքած աչքերը մեքենաբար դառնում էին մերթ յուր ծերունի եղբոր, մերթ որդու, Գասպարի այրված ու կուչ եկած ձեռներին, մերթ յուր եղբորորդի Բեյբութի կաշվից մերկացած աջ թևի վրա։ Իսկ ամբոխի զայրացած ուշադրությունը նրա վրա էր։
Այս տարօրինակ դիրքում նրա ածխագույն դեմքն ու բարձր ու բարակ հասակը պատկերացնում էր մի մռայլ մարմարոնյա արձան, որի միայն բոցավառ աչքերն էին խանգարում ընդհանուր անշարժությունը։ Երեք սուր դաշույններ միաժամանակ ցցվել էին նրա կրծքի մեջ, որոնցից մեկը եղբոր մահը թափանցել էր մինչև սրտի խորքը, խփելով արյունը գլուխը։
Հանկարծ նա սկսեց երկու ձեռներով ուժգին հարվածներ տալ յուր բաց, ալեխառն մազերով ծածկված գլխին։ Ամբոխի մեջ շատերի աչքերից արտասուքի կաթիլներ էին թափվում։
Վայ․․․ բաս ես, ի՞նչ պատասխան տանեմ քո ընտանիքին․․․ ես ի՞նչ պիտի ասեմ կնոջդ։
Իվան Գրիգորիչը, լսելով այդ գոռոցը, մոտեցավ մի րոպե ամբոխին։
Ի՞նչ ես այստեղ գոռգոռոց բարձրացրել, խելագար․․․ ի՞նչ բղավելու ժամանակ է․․․ գործարանս ձեռքից գնում է, դու այստեղ զռո՞ւմ ես․ վազիր, ասում եմ, օգնիր այնտեղ։
Մեհրաբը ոչինչ չէր լսում․ նա երեսնիվայր ընկած յուր եղբոր դիակի վրա բառաչում էր։ Ամբոխը մնաց զայրացած Իվան Գրիգորիչի անտեղի հրամանի վրա։
Նրա եղբայրն այրվել, մոխիր է դարձել, նրա որդու ձեռները այրվել են և կուչ եկել, իսկ դու այժմ այդ դժբախտից օգնություն ե՞ս պահանջում։ Անխիղճ, անաստված․ նա այդ թշվառութենումՄիևնույն է, էլ այսուհետև նրա գոռալը օգուտ չի տա։
Մեհրաբը մեքենաբար գլուխը բարձրացրեց․ դառն տանջանքի կնիքը դրոշմվել էր նրա ճակատի վրա, աչքերը փայլում էին հոգեկան կսկիծից։ Դեմքն արտահայտում էր խելագար կատաղություն։ Նա նմանվում էր այդ դրության մեջ մի կատաղի և հուսահատված առյուծի, որ պատրաստվում էր հարձակվել յուր թշնամու վրա։
Մի վայրկյան նա այդ անշարժության մեջ մնաց։ Իվան Գրիգորիչը կես բարկացած և կես երկյուղալի դեմքով շվարած նայում էր նրա վրա։
Հանկարծ Մեհրաբը կայծակի արագությամբ վեր թռավ տեղից․․․
Հա․․․ ճշմարիտ է ասում աղան, պետք է նրա հրամանը կատարել, պետք է օգնել, ես պարտավոր եմ աշխատել։
Նա կամեցավ առաջ շարժվել, բայց ծունկերը չհնաղանդվեցին, գլուխը ծանրություն արավ, և նրա վիթխարի մարմինը կայծակահարի նման անշնչացած թավալվեց Իվան Գրիգորիչի ոտների առաջ, յուր եղբոր սևացած դիակի վրա։
― Գործարանս, գործարանս․․․ աստված սիրեք, տունս քանդվեց։
Բագու, 1883 թ. մարտ։