Մարդիկ չեն տառապում, այլ իրենք իրենց տառապեցնում են, որովհետև չգիտեն, որ հակադրելու համար պետք է տեսնել, վայելելու համար պետք է ճանաչել, տիրանալու համար պետք է տալ։ Գեղեցիկ հոգի վայելելու համար պետք է գեղեցկացված լինես, ազնվական կյանք գնահատելու համար պետք է նույն բարձունքին հասած լինես, իսկ նույն բարձունքին հասնելու համար պետք է ճանաչես ինքդ քեզ։
Չկա բան, որ կինը ավելի շուտ հասկանա, ավելի շուտ զգա, քան այն, որ ինքը սիրված է։
Կյանքի հանդեպ հայտնված բոլոր կարծիքների մեջ ես նախընտրում եմ իմ կյանքը։
Կը նահանջեն ծնողք, որդի, քեռի, փեսայ. կը նահանջեն բարք, ըմբռնում, բարոյական, սէր։ Կը նահանջէ լեզուն, կը նահանջէ լեզուն, կը նահանջէ լեզուն։ Եւ մենք դեռ կը նահանջենք բանիւ ու գործով, կամայ եւ ակամայ, գիտութեամբ եւ անգիտութեամբ. մեղա՜յ, մեղա՜յ Արարատին
Կնահանջեն ծնողք, որդի, քեռի, փեսա, կնահանջեն բարք, ըմբռնում բարոյական, սեր։ Կնահանջե լեզուն, կնահանջե լեզուն, կնահանջե լեզուն։ Եվ մենք դեռ կնահանջենք բանիվ և գործով, կամա և ակամա, գիտությամբ և անգիտությամբ. մեղա, մեղա Արարատին։
Հայը ունի լավ նկարիչներ, բայց ոչ նկարչություն։ Հայը ունի լավ դերասաններ, բայց ոչ թատերգություն, հոգնիլ չգիտցող ճամփորդներ՝ բնավ նավապետ։ Հայը ունի զմայլելի բանաստեղծներ, բայց ոչ գրականություն. Աստվածներ, ոչ դիցաբանություն...
Սուրեն
Որքան որ մտածումս ետև տանիմ, հայերը կտեսնեմ միշտ այնպես, ինչպես որ են այսօր։ Պզտիկ, գաճաճ, տխեղծ։ Յուրաքանչյուրը անդիմադրելի պաշտամունքը ունի իր կաշիին, իր մորթին։
Հայերը գիրք մը ունին։ Անոնց ամենագեշ, զզվելի, ամենասխալ, վատառողջ և ամենեն ավելի անբարոյական գիրքն է ան – Նարեկը։ …Ոչ մեկ սերունդ, չխորհեցավ զայն ջնջել, որովհետև անոր լեզվական և բանաստեղծական ինչ ինչ հատկություններեն խաբվելով ծածկված թույնը չնշմարեց։ Ընդհակառակը փոխանցուցին որդիե որդի, արյունե արյուն, ու ան եկավ մինչև մեզ։ Թունավորվեցանք, ազգովին թունավորվեցանք։ Ահա թե ինչու պարտված ենք։ Պարտվածներ ենք, որովհետև այն վանականին հաշմանդամ հոգիին պես արհամարհեցինք և անգիտացանք գոյությունը մեր եսին, մեր ուժին, կամքին, անհատականության,– չկռվեցանք, չխածինք, չմաքառեցանք։ Քրիստոնեական վարդապետության անոր սխալ ու թերի մեկնությունը ընդունելով եղանք անմտորեն կրավորական, համակերպվող, աղերսարկու, անգիտակից։
Չեմ հիշեր կոր, Կոստան, մեղքցի ինծի, ես իմ «Հայր մերս» չեմ հիշեր կոր… Ան ատեն ֆրանսերեն սկսավ արտասանիլ իր թավ ձայնով, և հայը խոսքերը կրկնեց, շունչ առ շունչ։