Իրավ է, գրականությունը կյանքի հայելին է, բայց միայն դրանով չի սահմանափակվում նրա դերը. նա կյանքի դպրոցն էլ է։ Հայելու մեջ ցույց է տալիս ինձ, որ ճակատիս մուր է քսված, բայց միջոց էլ է սովորեցնում այդ մուրը սրբելու։ Բավական չէ, որ գրականությունը ցույց տա միայն այն, ինչ որ կա կյանքի մեջ. պետք է նա ցույց տա և ա՛յն, ինչ որ չկա և ինչ որ ցանկալի է, որ լինի։
Ա՜խ, ինչքան քաղցր է ստեղծագործելը։ Աշխարհիս երեսին ոչ մի քաղցրություն դրան չի հասնիլ։ Կյանքիս մեջ միակ բարոյական, առողջացնող, ազնվացնող ու քնքշացնող զվարճությունն ու երջանկությունը, որ զգացել եմ ես ու զգում եմ, այդ այն ժամանակ է միայն, երբ եռանդ կա և գրում եմ։
Հայոց լեզուն. որքան աւելի կը զբաղիմ իրմով, ինձ կը թուի ճոխութեան հրաշք եւ ոսկիի հանք. որքան կը մշակես՝ այնքան կե զտուի եւ կը շողշողայ. որքա՛ն գոյներ ունի եւ արտահայտչական հնարաւորութիւններ...
Գեղարվեստական գրականությունը ահագին դեր ունի կատարելու հայերիս մեջ։
Հայոց վիպասանությունը պետք է տենդենցիզոզ (միտումնավոր) լինի. հայ վիպասանը պետք է իդեալներ տա, որովհետև քաղաքական ու սոցիալական հայտնի անբարեպաստիկ պայմանների մեջ հոգին ու զգացմունքները բթացած հայը ավելի, քան մի ուրիշ ազգի մարդ, կարոտ է իդեալների...
Գեղեցկությունը կուտակված պաճուճանքի մեջ չէ, գեղեցկությունը պարզության մեջ է։
Բավական չէ, որ գրականությունը ցույց տա այն, ինչ որ կա կյանքի մեջ, պետք է նա ցույց տա և այն, ինչ որ ցանկալի է, որ լինի։
Ռեալիզմի սկզբունքն է իրական կյանքը ինչպես որ է և մարդու հոգին... կյանքի ճշմարտությունը և հոգեբանական անալիզը։