• Արվեստը ավելի ստույգ է, քան միջուկային ֆիզիկան։
  • Ճշմարտությունը քոնն է, հաղթանակը՝ քոնը, ապագան՝ քոնը։ Ճշմարիտը դու ես հաղթողը՝ դու, ապագայի տերը՝ դու…
  • ...Հրեն բաց դաշտում կովն արածում է առանց հիշողությունների, իսկ հորթին երեկ են մորթել։
  • Լավերը շուտ են մեռնում։ Վատերը տնքտնքում են ու չեն մեռնում...
  • Կյանքը մի անգամ է տրվում, պետք է կենտրոնում լինել, կյանքը վայելել, դա է մնում։ Ինչ վայելում ես, այն էլ հետդ ես տանում։ Թեկուզ լավ արարքներիդ համար արձան կառուցեն, քեզ համար ոչինչ չի փոխվում…
  • Աստված որ մի քանի անհասկացող է ստեղծում՝ կողքներին մի հատ էլ հասկացող է ստեղծում, որ անհասկացողներին գելը չուտի…
  • Մարդ չպետք է այնքան քաղցր լինի, որ կուլ տան... ոչ էլ այնքան դառը, որ թքեն։