• ...Մաքուր լեզվի, կենտրոնաձիգ լեզվի խնդիրը պետք է դնել։ Ես գտնում եմ, որ այդ լեզուն խարսխված պետք է լինի ժողովրդական լեզվի վրա։ ...Լեզվաշինարարության խնդիրներում պետք է ելակետ ունենալ ժողովրդական բարբառը... Թումանյանի փորձը շատ ուսանելի է մեզ համար։
  • Էական հարցերից մեկը գրելաձևի և նյութի միմյանց հետ մերվելն է։ ...Կարևորն այն չէ, թե հին կամ նոր կյանք է պատկերվում, կարևորը պատկերելու մեջ նոր ձև ստեղծելն է...
  • Մեծամիտ դատարկապորտը մխիթարում է ինքն իրեն նրանով, որ... մեծ մարդկանց սկզբում հալածում են, հետո մեծարում։
  • Ինչպիսի՜ զավեշտական դիրք է ստանում ապրելու իմաստ չունեցող քաղքենին, երբ գրիչ է շարժում Հոկտեմբերյան էջերից մեկը նկարելու։
  • Ոչ մի զիջում, հաշտության և ոչ մի եզր դավանած սկզբունքից։ Նորը պատերազմում պիտի հաղթի, իսկ հակառակորդին խնայելը նշանակում է դավաճանել «ընդհանուր երջանկության»։
  • Ռուս գրողներից և ոչ մեկը չի ունեցել այդպիսի հզոր երևակայություն, և ոչ մեկը չի թողել այնպիսի էջեր, որտեղ լիներ այդքան արև, այդպիսի սանձարձակ տարերք և այդ տարերքի նման դյուցազուններ։
  • ...Գրողները փոխանակ իրենց երկերի ձևը կառուցեն՝ բուն նյութի էությունից ելնելով, այդ նյութը խոթում են հանձնարարված ժանրի շրջանակի մեջ։
  • Ինչպես հայ, այնպես էլ վրաց գրականության հիմնական թերությունը ես համարում եմ որոշ գավառականությունը։
  • Խորհրդային գրողի բարոյական կերպարը դեռևս համապատասխան չէ նրա պատմական վիթխարի դերին։ Բանվոր հասարակության հետ սերտ կապի մեջ է գրողի բարոյական դիմագծի ձևավորման ուղին։
  • Պատմական իրադարձությունների քննադատական վերանայման ուղին արժեքավորագույն միջոց է գրականության մեջ նոր ավանդներ մուծելու համար։
  • Որտե՞ղ է ճշմարիտ ուղին. այդ ուղին վերադարձն է դեպի սկզբնաղբյուրները, դեպի ժողովրդական ստեղծագործությունը։
  • Մեծ հետաքրքրություն ունի գեղարվեստական պատմական ժամանակագրության ժանրը։
  • Մեր գրողների պարտականությունն է քննել, ուսումնասիրել դրանք, քննադատորեն վերցնել այնտեղից էպիկականությունը, արտահայտման խստությունը, լեզվի հարստությունները, բառերի ժլատ տնտեսումը։
  • Ժողովրդի լեզուն պիտի հասկանաս ու գրես բնության լեզվով, որ ամեն ինչ լեզու առած խոսի հոգուդ հետ։
  • ...Եթե մեր քննադատները չեն կարողանում ճիշտ եզրակացություն անել ու ճիշտ քննադատել, դրա պատճառն այն է, որ նրանք չեն մտել երկի մեջ և երկի կառուցվածքից չեն բխեցրել եզրակացությունը։