Խանում Արմենակի Ավանյանը ծնվել է 1991 թվականին Վրաստանի Մառնեուլի շրջանի Շահումյան ավանում։ Միջնակարգ կրթությունը ստացել է տեղի հանրային դպրոցում։ 2008 թվականին ընդունվել է Գյումրու պետական մանկավարժական համալսարանի ֆիզմաթ ֆակուլտետի ինֆորմատիկայի բաժնում։  2013 թվականից աշխատել է հարազատ գյուղի 2 դպրոցներում որպես ինֆորմատիկայի ուսուցչուհի։ Ներկայումս բնակվում և աշխատում է Արտաշատ քաղաքում։
 
Խանումի ստեղծագործությունները տպագրվել են «Ութ սրտի տրոփ», «Կրակե ձայների խեցի», «Վերնատուն» գրքերում, «Նորք» և «Անդին» ամսագրերում , «Գրաթերթ», «Երկունք», «Լուսարձակ» և  «Եղեգան փող» ամսագրերում։ Համարվում է «Վերնատուն» միության և «Կալիֆորնիայի հայ գրողների» միության անդամ։ Գրում է նաև պիեսներ թատրոնների համար։