Запел Есаян

Նամակ Սոֆի Եսայանին 4

Վաղուց ուզում էի քեզ գրել, բայց սպասում էի քո խոստացած երկար նամակին։ Վերջերս սկսել ես ուղարկել միայն հակիրճ հաղորդագրություններ, որոնք լի են խորհրդավորությամբ։ Մենք ոչինչ չենք հասկանում և չենք կարողանում որոշակի կռահել, թե ակնարկություններդ ինչի մասին են։ Հրանտը քեզ տեղյակ է պահում մեր այստեղի կյանքին, և ես վստահ եմ, որ իմ հայտնելիք լուրերը նա արդեն հաղորդած կլինի։

Շատ շնորհակալ եմ ուղարկածդ գեղեցիկ քսակի համար, որը մեծ հաճույք պատճառեց ինձ։ Ես հատուկ, գրեթե երեխայական թուլություն ունեցել եմ և ունեմ նվերների նկատմամբ։ Գուցե դա կարելի է բացատրել նրանով, որ միշտ ես եմ մտածել ուրիշներին հաճույք պատճառելու մասին։ Մի խոսքով, քո նվերն ինձ ուրախացրեց ավելի, քան կարող ես երևակայել։

...Վերջին օրերի ամենազգայացունց իրադրությունն այն է, որ «Մեր ուղին», թերթի հրատարակությունն արգելվեց։ Դրա փոխարեն մենք պիտի հրատարակենք «Դարբնոց» անունով մի լրագիր, որի առաջին համարը լույս է տեսնելու վաղը։ Գործը հեշտ ու խաղաղ չիրագործվեց։ Տեսնո՞ւմ ես այդ հերիֆներին..․ Եվ հենց ինձ վիճակվեց նրանց առաջին այցն ընդունել խմբագրատանը։ Պետք է խոստովանեմ, որ իմ նկատմամբ նրանք հնարավորին չափ մեղմ ու զուսպ պահեցին իրենց։ Իրարանցման գլխավոր պատճառը Վ.-ի հիմար հոդվածն էր, որն անցել էր առանց քննարկվելու խմբագրական կոլեգիայի կողմից։ Չես կարող պատկերացնել, թե ինչքան անմիտ ու անփափկանկատ մարդ է նա։ Այն օրը, որ նրա հոդվածը երևաց, ես ահագին աղմուկ բարձրացրի և գուշակեցի պատահելիքը։

Այսօր հանդիպում ունեցա բժիշկ Ֆուկեի հետ, որը եկել էր Արտավազդին տեսնելու։ Նրա մայրը ծանր հիվանդ է, և շատ ազդված է դրանից։ Նա սքանչելի մարդ է։ Հետաքրքրվեց քեզանով և հարցրեց, թե Զատկի արձակուրդներին Փարիզ գալո՞ւ ես։ Ասացի, որ դեռ հայտնի չէ։

Ի դեպ, մեզ իմացրու քո գալու հավանականությունների մասին։ Եթե չես կարող գալ, ապա թերևս Հրանտին կուղարկեմ քո մոտ։ Գուցե ես ինքս էլ կգաս, թերևս դա տարակուսելի է մի շարք պատճառներով։ Բոլոր դեպքերում նախընտրելի կլիներ, որ դու գայիր, եթե դա կապված չէ դժվարությունների հետ և կամ թե դրա հետևանքով տհաճություններ չեն ստեղծվի։ Գրիր հատկապես քեզ վերաբերող բոլոր բաների մասին։ Ես զարմանում եմ, որ առաջվա պես երկար նամակներ չես գրում։

Համբուրում եմ քեզ և անհամբեր սպասում լուրերիդ։

Քո՝ Զապել
1914, մարտի 20, Սկյուտար
Будьте первым, кто оставит комментарий по этому поводу
Ятук Музыка
Hoghushogh
Элен Йолчян

Hoghushogh

18 марта 1963 г., Нью-Йорк.
18 марта 1963 г., Нью-Йорк.
Играть онлайн