Захрат
Կապոյտ հող
Հերկէ հոգիս հերկէ այս հողը կապոյտ է
Կապոյտը երկնքիդ ծովերուդ նման է
Այս հողը ուրիշ է այս հողն երկինք է
Այս հողը ծով է
Հերկէ հոգիս հերկէ այս հողը կապոյտ է
Կապոյտը երկնքի ծովերու վայել է
Այս հողը երկնքէն փրթեր է իջեր է
Այս հողը ծովերէն քակուեր է եկեր է
Այս հողը կապոյտին գանձերը բերեր է
Հերկէ հոգիս հերկէ այս հողը ուրիշ է
Մայիս է գարուն է սիրուհի է մայր է
Այս հողը հողերուն ամէնէն կապոյտն է
Կապոյտը երկնքիդ ծովերուդ նման է
Հերկէ հոգիս հերկէ այս հողը կապոյտ է
Հող չէ քու կեանքդ է
Лайк
Сохранить
Хочу почитать
Будьте первым, кто оставит комментарий по этому поводу
Ятук Музыка
Комитас
Шушики
На окне
Играть онлайн