Захрат

Հաշիւի մեքենայ

Դուն հաշիւի մեքենայ ես
Հաշիւ կʼընես սա ես նա ես
Ես ուրիշ եմ ես երազն եմ
Կը տեսնե՞ս

Թէ հաշիւ չես մեքենայ ես
Մէկ բան գիտես գիտես սա ես
Ես ոչինչ եմ ամէն ինչն եմ
Կʼըմբռնե՞ս

Թէ մեքենայ չես հաշիւ ես
Թիւ թիւի քով կորած թիւ ես
Իսկ ես սէրն եմ հաշիւէ դուրս
Կը սիրե՞ս

Ես անհաշիւ զարնող սիրան եմ
Սա չեմ նա չեմ բայց երազն եմ
Դուն մեքենան ես անսխալ
Չես գիտեր

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу
Ятук Музыка
Fides Tua
Тигран Амасян

Fides Tua

Плодотворная осень
Плодотворная осень
Играть онлайн