Ерванд Назаретян

Մի ձեռքս` բռունցք, մյուսի ափը բաց

Մի ձեռքս` բռունցք, մյուսի ափը բաց

Վաղուց տեսնում եմ մութը թափանցիկ,

Իմաստություն էր զրկանքը տրված,

Եվ ինձ հանդիպած վեհ ու սին անձիք:

Քանզի շատերին ես մոտ թողեցի,

Ոմանց էլ անձամբ ինքս մոտեցա,

Շուրթիս շշուկով` թող Լույս եղիցի,

Մերթ սխալվեցի, և մերթ ճիշտ անցա:

Ճախրանքիս պահին ճանաչեցի ինձ,

Ցավիս մեջ կռնատ սերտեցի նրանց,

Այսպես քայլեցի ես Գեթսեմանից`

Մի ձեռքս` բռունցք, մյուսի ափը բաց:

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу
Ятук Музыка
Небо пасмурно
Комитас

Небо пасмурно

Спокойствие. В природе. 1976 год
Спокойствие. В природе. 1976 год
Играть онлайн