Ерванд Назаретян

Այնքան խաղաղ է այսօր իմ հոգին

Այնքան խաղաղ է այսօր իմ հոգին,

Այնպես եմ լցվել քեզանով այսօր,

Ուզում եմ ճախրել ամպերից անդին,

Թող այս արբունքը մեզ ասի օրոր:

Եվ քո մետաքսե կրծքին նուրբ փարվեմ,

Բոլորից հեռու ու ամեն ինչից,

Իբրև լրացում` քեզանով տարվեմ,

Հայելենք իրար, ես քեզ, իսկ դու ինձ:

Գարուններ փնջեմ հոգուդ ծաղկումից

Ու զգամ սրտիդ բաբախը վսեմ,

Մեր հայացքներով` իբրև հոգեկից,

Քո լռությունը անդադար լսեմ:

Քեզանից անվերջ զորեղ ուժ առնեմ,

Հոգիդ շոյելով` բերեմ նրբություն,

Եվ հանապազօր քեզանով հառնեմ`

Դու իմ անհատակ կատարելություն:

Թող այս արբունքը մեզ ասի օրոր,

Ուզում եմ ճախրել ամպերից անդին,

Այնպես եմ լցվել քեզանով այսօր,

Այնքան խաղաղ է այսօր իմ հոգինհոգին...

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу
Ятук Музыка
Вагаршапат
Комитас

Вагаршапат