Егише Чаренц

Ոսկին

Կապո՜ւյտի մեջ, կապո՜ւյտի մեջ արևի ոսկին:
Քնի՛ր, քնի՛ր, կապո՛ւյտ աղջիկ, չզարթնես ծեգին:

Կարապները լճերի մեջ, ջրերի վրա
Դեռ քնել են, դեռ նիրհում են. կարթնանան հիմա:

Ու զանգերը ղողանջում են՝ կարկաչուն, հնչուն,
Փախցնում են աստղերի չուն և կանչո՛ւմ, կանչում:

Խաչը վանքի, ե՛րգը զանգի կապույտում վերջին.
Զարթի՛ր, զարթիր, կապո՛ւյտ աղջիկ, ու նայի՛ր խաչին...

Նա ոսկի է, երկի՛նք նետած մի կտոր ոսկի.
Նա մի երազ, ոսկի միրաժ արթնացած խոսքի:

Ու արևի թևը ահա լճերի նիրհում
Հրդեհում է աստղանկար տրտմության հեռուն...

Ու մարում են, ու մեռնում են այն աստղերը, տե՛ս:
Արթնացել են կարապները ու կանչո՛ւմ են մեզ:

Քույր, վայրկյանը սրբազան է բռնկում ու մահ.
Կարապները, որ կանչում են, կմեռնեն հիմա:

Ու կմարի խաչը վանքի կապույտում վերջին.
Զարթիր, զարթիր, կապո՛ւյտ աղջիկ, ու նայի՛ր խաչին...

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу
Ятук Музыка
Воскресение Христа
Георгий Гурджиев

Воскресение Христа

К источнику
К источнику
Играть онлайн