Егише Чаренц

Կապույտ աչքերդ ահա — աներազ ու պաղ

Կապույտ աչքերդ ահա աներազ ու պաղ,
Երկինքնե՛ր են անարև, անուրախ:

Երկինքներ են, ուր արև ու կրակ չկա
Կապույտ աչքեր մի մեռած, մարած աղջկա:

Ու խաչել են քո կրծքին ճերմակ ձեռքերդ շուշան.
Ծաղիկներ են արևին չհասան...

Էլ աչքերդ երկնագույն չե՜ն ժպտում հիմա.
Դու պառկել ես դագաղում քո՜ւյր իմ, Մահ...

1919-1920

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу
Ятук Музыка
Fides Tua
Тигран Амасян

Fides Tua

Сад в Сочи
Сад в Сочи
Играть онлайн