Егише Чаренц
Հսկա շենքերը հուր ու ծխի մեջ
1
Հսկա շենքերը հուր ու ծխի մեջ,
Շենքերը հսկա վառվում են, փլչում:
Բոցերը՝ կարմիր նայադների պես
Ծխերի միջից երկինք են թռչում:
Այն ո՞րտեղ էին, ո՞ւր էին պահված
Փերիներն ալվան կրակի, հրի,
Անմահ Վահագնի հարսներն հրավարս,
Նայադները այս կարմիր փրփուրի:
Երգով ու ծափով երկինք են թռչում՝
Դեպի արևի գիրկը մոռացված.
Շենքերը, սակայն, փլչում են, փլչում`
Նրանց կարոտին ողջակեզ դարձած:
2
Մոխիրի միջից   կարմիր կրակներ:
Միթե չի՞ մարել, միթե չի հանգել:
Աչքեր են կարծես   կասկածոտ, հրոտ:
Բոցկլտում են` հին հրդեհին կարոտ:
Մոխիրի միջից հսկում են, հսկում,
Չե՞ս տեսնում մահը   աչքերի ոսկում:
Ահա խնդացին: Չե՞ս սոսկում հրից  
Հե՛յ, հասե՛ք   հասե՛ք. հրդեհ է նորից:
1916
 
                
                Лайк
         Сохранить
         Хочу почитать
    
Будьте первым, кто оставит комментарий по этому поводу
Ятук Музыка
          Арам Хачатрян
Гаяне - Колыбельная
 
      Восстание крестьян Ахпата в 1903 г.
        
          Играть онлайн