Егише Чаренц
Հայացքների թակարդում
Ո՞վ է անցնում բուլվարում
  Նա՛:  
Նայում են, շատ են նայում:
Ահա՜,  
Սո՛ւր տեգերով ու հրով
Չարչարում են, տանջում.
Համբուրում են աչքերով  
Անհագ, ծարավ   պահանջում:
Թափում են նուրբ մի կրակ  
Աչքերով:
Մերկացնում են արագ  
Հրով  
Բո՛րբ աչքերի կրակով
Հրկիզում են վառում.
Կանչում են նուրբ ակնարկով
Հեռու:
Լցնում են սիրտը սիրով
Այրող.
Լցնում են սիրտը սիրո
Բույրով:
Ու դառնում է ողջը   հուր,
Ու կարոտ, ու փայլ:
Ու դառնում է կյանքը   նոր,
Այլ:
Նիզակների նման շեշտ
Հիմա
Խոցում են դառն ու անուշ  
Ու նա`
Շե՛կ տարփուհու նման մի,
Հայացքների թակարդում  
Հանձնվում է ամեն մի
Մարդու...
Անկարելի՛ է կյանքում
Այսքան սեր:
Ցերե՞կ է, թե   մի անքուն
Գիշեր:
Տվե՛ք, էլի՛ ու էլի՛  
Անվերջ.
  Քա՛ղցր է կյանքը, սիրելի՜ս,
Այնպե՛ս...
 
                
                Лайк
         Сохранить
         Хочу почитать
    
Будьте первым, кто оставит комментарий по этому поводу
Ятук Музыка