Вахтанг Ананян

Անձրև

Սիրում եմ անձրևը,երբ նոսր վարագույրներով կախվում է սևագորշ ամպերից և տիեզեր
ական ցնցուղի նման իր տարափի տակ առնում հանդ ու անդաստան: Սիրում եմ շռնդա
լի անձրևը՝ ջրառա'տ, ծանր,
որ աղմկալի հարվածում է տանիքներին ու ջրհորդաններով գահավիժում ցած և
որին սաղարթախիտ ծառերը, միայն
վայրկյաններ դիմադրելուց հետո, թևաթափ ու խոնարհ հնազանդվում են լուռ:
Հանկարծահաս հորդ անձրևը, անակնկալ տեղատարափը,որ հեղեղում է արար աշխարհ և
շեկ առվակներով իջնում մեր լեռների լանջերից: Սիրում եմ անձրևը ամառվա երկարատև
երաշտին, երբ թոշնած բույսերը ուշքի են գալիս և վերակենդանացող արարածների նման
«օխայ» են քրթմնջում հրճվանքով: Սիրում եմ և գարնանամտի անձրևը, որին ուղեկցում են
ամպերի առաջին որոտներն ու հրեղեն կայծակները,որոնք կարծես գարնան առաջին
համբավաբերներն են,նրա հաղթական մուտքն ազդարարողները: Սիրում եմ անձրևը իր բոլոր
ձևերով,իր բոլոր արտահայտություններով: Սիրում եմ և՛ գարնան ուրախ անձրևը, որ անթիվ
կյանքեր է արթնացնում երկրի վրա, և՛ աշնան մելամաղձոտ ու տևական անձրևը, որ թախիծ է
բերում ու տխուր հուշեր: Երբ սկսվում է անձրևը,ես դուրս եմ գալիս ու քայլում բաց երկնքի
տակ: Թող թափվի՛ բոլոր կյանքերին կյանք տվող երկնային հեղուկը: ...Ասում են`
ես անձրևի տակ եմ ծնվել և, երբ աշխարհ եկա, առաջին ձայները, որ
լսեցի՝ ամպի գոռոցն էր և
անձրևի շռնդալի թմբկահարությունը: Գոռգոռում են ամպերը, կայծակը խփում է
դիմացի ժայռին, և ահաբեկված մայրս այդ պահին աշխարհ է բերում ինձ՝
հազար տեղից կարկատած մեր վրանում: Դա օգոստոսն էր,
բայց այնպես ցուրտ էր մեր սարերում, որ շներն անգամ դողում էին իրենց բներում: Առ
անց մորս համաձայնությունը հարցնելու` շալը կապել են նրա մեջքից,
ինձ խանձարուրով գցել մեջը:
Իմ բոբիկ մայրը լեռան լանջով բարձունքից քայլել է դեպի հովիտը: Քայլել
է դեպի տաքը, դեպի արևը՝ իր վերջին զավակին գազազած տարերքից փրկելու համար...
Ահը սրտում իջել է մայրս լեռերից ՝ իր մեջքին զգալով այն փոքրիկ արարածի գոյություն
ը, իջել է ամպերի միջից: Պետք է որ մայրս թաքուն բերկրանք զգար իր սրտի տակ,
բարի արևից ջերմացած այն հովիտն իջնելիս:Բայց և երկյուղ է ունեցել իր սրտում մինչև
ոսկորները թրջված այդ գեղջկուհին,
երկյուղ ինձ համար: Ես տրոփում էի նրա նիհար մեջքին , և նա զգում էր,
որ դեռևս կենդանի եմ: Կես դար է անցել այդ օրերից :
Դու վաղուց ննջում ես հողի տակ, աղոտ եմ հիշում քո սուրբ պատկերը,
վաղամեռ մայր իմ: Բայց հիմա էլ պարզ ու հստակ տեսնում եմ քեզ՝ ցուպը ձեռքիդ,
ոտաբոբիկ, քոչվոր թրքուհու նման բեռդ թիկունքիցդ կապած ՝
մեր ամպոտ սարերից հովիտն ես իջնում: Կայծակից ու որոտից փախցնում էիր ինձ ՝
քո վերջին պտուղը:

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу
Ятук Музыка
Алмаст - Персидский марш
Александр Спендиарян

Алмаст - Персидский марш

Стремление
Стремление
Играть онлайн