Ваан Терян
Հոգնածություն
Ես մի ճամփորդ եմ մթնում մոլորված,
Ու հոգնած սիրտըս դարձել է խոնարհ.
Չեմ ուզում կանչել ցնորքըս մեռած,
Երազել գալիք օրերի համար։
Ես չար հոսանքով մղված եմ հեռուն,
Եվ անվերադարձ փակված է ուղին.
Մի որբ մանուկ է հոգիս մոլորուն,
Մատնված մութին և մառախուղին։
Մի անմայր մանուկ, հեկեկանքներից
Հոգնած ու բեկված   ննջել է ուզում.
Մի՛ վրդովեք դուք, մի՛ տանջեք նորից,
Մի՛ տանջեք նորից   հանգչել է ուզում...
 
                
                Лайк
         Сохранить
         Хочу почитать
    
Будьте первым, кто оставит комментарий по этому поводу
Ятук Музыка
          Тигран Мансурян
Танго нашего детства
 
      Египетские маски
        
          Играть онлайн