Ваан Терян
Հիշում եմ ինչպես այն ուշ
Հիշում եմ ինչպես այն ուշ
Աշունն էր ոսկևորվում, 
Մայրմուտն էր ժլատ վառվում,
Բըլուրը պատել էր մուժ...
Մեր գյուղն է  սարերը մերկ,
Մեր գետը   բարակ միգում.
Զանգակը   մեղմ ու բեկուն.
Թախծում են արոտ ու հերկ...
Եվ մայրըս ահա հիվանդ,
Մրսում է, արև ուզում,
Նստած է հետըս դրսում
Անխոս ու մեղմ հնազանդ։
Եվ ծեր է մայրըս այնքան,
Փոքրիկ է  բարի մի մայր...
Ցոլում է սարը սուրսայր,
Երգում է զանգը լալկան...
 
                
                Лайк
         Сохранить
         Хочу почитать
    
Будьте первым, кто оставит комментарий по этому поводу
Ятук Музыка
          Тигран Амасян
Карс
 
      Подсолнух
        
          Играть онлайн