Ваан Терян

Դավաճան հուշեր

Անվերջ գիշերիս անամոքական մենակության մեջ.
Հետ կանչեցի քեզ, անդարձ օրերի ցնորոտ երկիր,
Ուզեցի, որ դու պայծառ ու մաքուր լույսերով անշեջ
Եվ խորհուրդներով դյութես վերստին սիրտըս տարագիր։

Եվ իմ հոգու մեջ ես խենթ կանչեցի, ճչացի վհատ,
Երբ տեսա, ինչպես մեռած օրերի խումբը դժնդակ
Սահեց իմ առաջ, որպես անիծված կյանքի մի հեքիաթ
Եվ երազածըս թվաց նենգալի, չար և այլանդակ։

Դառը մենության և անհուսության մթին վիհերում
Ես իմ թույլ սիրտը կամեցա քաղցր հուշով ամոքել,
Սակայն մթնել էր, դառն էր և դաժան անցյալի հեռուն.
Լուսեղեն հուշեր, դավաճանել եք ինձ դո՛ւք էլ, դո՛ւք էլ։

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу
Ятук Музыка
Шушики
Комитас

Шушики

За занавесом
За занавесом
Играть онлайн