Tsov alizé Banuchyan
Եթե մարմնիդ վրա դեռ չես զգացել սերը
Եթե մարմնիդ վրա դեռ չես զգացել սերը,
Եթե քո ուսերի մերկ փոսերում
Քեզնով հարբած նրա տաք շուրթերը
Դու չես տեսել ոնց են բույրդ սիրում․․․
Եթե չկա հիշողություն գոնե
Համբույրներից փշաքաղված քո մատներում
Եթե նույնիսկ քեզ երգեր են ձոնել,
Բայց քո մաշկին քամու շունչ չեն բերում․․․
Դու չգիտե՛ս՝ ինչ է սերը․․․փախի՛ր․․․
Եթե քո մազերը չեն սողացել
Այդքան քեզ մոտ դեմքի վրա,
Եթե որովայնդ չի դողացել,
Թարթիչների հպումներից նրա․․․
Եթե չկա հիշողություն գոնե
Համբույրներից փշաքաղված քո մատներում
Եթե նույնիսկ քեզ երգեր են ձոնել,
Բայց քո մաշկին քամու շունչ չեն բերում․․․
Դու չգիտես՝ ինչ է սերը, փախի՛ր․․․
08․01.2019
Лайк
Сохранить
Хочу почитать
Будьте первым, кто оставит комментарий по этому поводу
Ятук Музыка
Давид Баласанян
Hапоминая
Պատշգամբում
Играть онлайн