Сипил

Ձրիները

Յոթը տարեկան էի արդեն: Մանկությանս վերջին տարիները մադամ Կառյուսի ֆրանսական դպրոցին մեջ անցուցած ըլլալով հայերեն կարդալ հազիվ դիտեի, երբ ծնողքս թաղին Ս. Խաչ վարժարանը դրավ զիս, ուր մնացի հազիվ երեք ամիս, ճեմարան երթալես առաջ:

Ինչպես կը հիշեմ հուզումս առաջին օրը, դռանդեն ներս, սանդուխին գլուխը, տեսնելով արձանագրություններ ամեն կողմ, պատերուն վրա, դուռներուն ճակատը, Արգիլված է խոսիլ, Արգիլված է տեղեն ելլել, զորս կազմող սեփ սև խոշոր գիրերը խոշոր համեմատություններով կը մեծցնեին անոնց նշանակությունը իմ տղու աչքերուս առջև: Չխոսի՜լ, չշարժիլ, ևս որ համակ շարժում, փոթորիկ էի համակ: Եվ ինչ եղավ սրտաբեկումս, երբ խնամակալության սենյակը տարվելով այնտեղ, տիկիններուն դատավորի լուրջ նայվածքին տակ, ենթարկվեցա հետևյալ հարցաքննության.

Քրիստոնեական կարդացա՞ծ ես: Ո՛չ:

Քերականությո՞ւն: Ո՛չ:

Աշխարհագրությո՜ւն: Ո՛չ:

Պատմություն: Ոչ, ո՛չ:

Յուրաքանչյուր ոչիս, հանցավորի մը պես կը շառագունեի, ճակատս քիչ մը ավելի կը խոնարհեի արտևանունքս: Ա՛լ, չէի համարձակեր վերցնել աչքերս, որոնք մշուշի մը պարույրին ընդմեջն սևեռած էին տախտակամածին վրա:

Հանկարծ սենյակին դուռը բացվեցավ, և ներս մտավ Մկըրտիչ Մելիքյան, շատ ծանոթ դեմք մը ինծի (հետո խմբագրապետ հայրենիքի):

Վա՜յ, օրիորդ Խանջյան...

Ճակատ բարձրացուցի իսկույն.իր բարեկամ նայվածքը, իր համակրի ժպիտը, իր մտերիմ բառը վայրկյանապես փարատեցին այդ օտար միջավայրեն, այդ անծանոթ դեմքերեն կրած տպավորությունս:

Արդարև Մելիքյան ներկայուցուց զիս անոնց՝ շատ փայփայող բառերով, ըսավ թե ջուրը թե ջուրի պես ֆրանսերենեն կը խոսեի, և թե հիանալի արտասանություններ կ՝ընեի այդ լեզվով:

Իսկ ես այդ այգնահատելի տաղանդներս ցույց տալու անհամբեր՝ սկսա ֆրանսերեն խոսիլ իրեն հետ, և արտասանեցի գիտցած ոտանավորներ, որոնց հակիրճ ցուցակին մեջ կ՝ամ փոփոխվեր բոլոր և միակ հմտությունս:

Տիկիններուն դեմքը կը գորովեր, կ՝անուշնար ժպտուն նըշնարներով զորս կուղղեին իրարու քանի կ՝արտասանեի Լաֆոնեթի Ագռավն ու պանիրը:

O! bonjour, Mon leur du corbeau,

Que vous etes joli, que vous me semblez beau!

Այլևս գրավեր էի խնամակալուհի տիկինները, որոնք գովեստներով ներկայացուցին զիս Բ. սրահին մեջ, և սակայն չկրցան արգելել, որ իմ տարիքես շատ վար դասարանի մը մեջ դասարանի մը մեջ դրվիմ:

Շուրջս, ամենքն ալ ինձմե պզտիկ աղջկակներ, ոմանք իրենց գրասեղանին առջև կը պառկեին գլուխնին գիրքրուն վրա. ոմանք գրպաննուն փոքրիկ գնդակներ հանելով կը ծամեին: Ես բնականաբար չէի կրնար բարեկամանալ անոնց հետ, ես, որ յոթը տարեկան էի և ֆրանսերեն ոտանավորներ դիտեի... Ձեռքս տված էին մեկ քանի դասագիրքեր, որպեսզի գոց սորվիմ, ասիկա խաղալիկ մըն է ինծի համար, որ այնքան դոց սորված էի Նոել է Շաբսալի քերականութենեն, առանց բառ մը հասկցած ըլլալու մեջեն։

Չէ, այս դպրոցին մեջ, զիս հուսահատեցնող բանը ոչ այնքան վար դասվիլս էր, ոչ ալ առանձին մնալս։ Շատ ավելի վիրավորիչ բան մը կար, որ առնչություն չուներ անձիս հետ,և որ սաստիկ կը չարչարեր զիս։

Երահին մեջ, ասգին անգին կը տեսնեի շատ մը կեղտոտ, չսանտրված, գրգլյակներ հագած, բոկոտ տղաք, որոնք մուրացիկի երևույթ ունեին, և որոնց անունը ձրի էր։

Վարժուհին զանգակը կը զարներ ու կը պոռար․ «Ձրիները ճաշի իջնեն։ Ձրիները տիկիններու սենյակը անցնին։ Ձրիները թուղթ գրիչ առնելու երթան »: Եվ անոնք ամենքը միասին ոտք կելլեին գլխակոր ու վեհեր։

Ես չէի գիտեր թե ինչ կը նշանակե ձրի բառը, որ սոսկալի բան մըն էր անշուշտ, որ պատժապարռի, դատապարտյալի գաղափարը կուտար ինծի կը հարցնեի ես ինծի թե ինչ հանցանք գործած էին արդյոք այդ խեղճ տղաքը ձրի ըլլալու համար։

Մինչև այսօր այս հարցումիս պատասխանը գտած չեմ տակավին։ Միայն գիտեմ թե նվիրական բան մը կը համարվի այսօր ձրին, նահատակվելու տառապյալ սերունդ մը ներկայացնելով ընդհանրապես։

Վայրկյաններ կային, որ կարեկցության զգացումը կոկորդըս կը սեղմեր վաղանցուկ վայրկյաններ, որոնց մեջ խանդաղատանքի, մերթ արցունքի քաղցրությունը կար նորեն․ այլ ավելի ստեպ անտեղիտալի, անգութ պժգանք մը կը համակեր զիս։ Խռված մազերով, աղտոտ եղունգներով այդ աղջիկները, որոնց զգեստներուն տակեն քուրջեր թել թել վար կը կախվեին, մղձավանջ մը դարձաձ էին ինծի համար, ձրիները, հեք բարիաներ։

Հոժարակում կը հրաժարեի զբոսանքես, խաղերես, խուսափելու համար զանոնք ինձ մոտեցնող առիթներին։ Եվ տնխոսաովանելի այս պժգանքը օր ըստ օրե կը սաստկանար, կիրքի մը, մոլության մը ծայրահեղությունները կստանար ու կը տանջեր զիս։ Մանավանդ Աննիցա անունով ձրի մը կար իմ դիմաց գրասեղանիս վրա, որուն աչքերը շարունակ կ՝արցունքուտեին: Ահա, այդ աղջկան հարատև տեսքը, անոր անասունի պաղատող նայվածքը համառորեն վրաս հեղուսված՝ տառապանքն էր աչքերուս, բայց ավելի մեծ տառապանք մըն էր սրտիս գիտակցությունը այս վատ, այս անարժան զգացումիս, որուն չէի կարող հաղթել:

Օր մը, մեր գեղագիտության ուսուցիչը զիրս աչքև անցնելե եռքը, հարցուց ինձի՞

Դո՜ւն գրեցիր այս բոլորագիրը:

Անշուշտ, աղջիկս, գոչեց, դուն դեռ ամիս մը առաջ շենք շնորհք պարզ գիր մը չէիր կրնար գրել.ինչ շուտ առաջ գացիր: Ապրիս, շատ ուրախացուցիր դիս:

Եվ տետրակիս նույն էջին տակ գրեց սա տողերը, զոր հարյուր անգամ կարդացած ըլլալուս բառ առ բառ կը հիշեմ:

«Բ. սրահեն Զապել Խանջյան աշխատասեր օրիորդին 1870 փետր.28-ին գրած հայերեն գիրը բավական վարժ և ընտիր գրված ըլլալուն վկայությունս անչառապես ուրախ սրտիվ կը դնեմ հոս»:

Հետո, բոլոր սրահին առջև կարդած: Տետրակս ձեռքե ձեռք անցավ: Ամենքը շուրջ խմբվեցան.բայց զգացի թե ոչ մեկը գոհ մնաց հաջողութենես, որովհետև բարեկամ չունեի: Եթե գիտնային անոնք ալ թե ինչ աննախանձելի ձիրք մը նկատված է գեղագրության ընդունակությունը: Մեծերեն մեկը մինչև իսկ ըսավ. «Տեսնեք ի՜նք գրած է »: Բոլորտիքս զսպված ծիծաղներ իրավունք տվին անոր: Այն ատեն բազմության մեջեն ձայն մը բարձրացավ.

Այո, ինք գրեց, Խաչո՛ր, ես աչքովս տեսա:

Աննիցան էր, այն խեղճ աղջիկը զորս կ՝ատեի գրեթե իր ակամա ինծի պատճառած զզվանքին համար: Եվ ան կը համարձակեր պաշտպանել զիս ամբողջ սրահին դեմ:

Եվ մինչդեռ ես խոժոռ կը կենայի այս անիրավ հարձակումին դեմ սրտամտած այլ հպարտ, քովս, ետեցավ և հոգածու ձայնով մը ըսավ ականջիս. «Նստե մեյ մըն ալ գրե, որ տեսնան»:

Այս բարեկամ ձայնը, այս մտացի թելադրությունը ոգևորեց զիս: Անմիջապես հարցուցի ուսուցչիս.

Կ՚արտոնե՞ք որ ուրիշ մըն ալ գրեմ:

Ու գրասեղանիս առջև անցնելով կրկնեցի այդ ապուշ գիրը, որ պահ մը վրդովեր էր սրահին բարեկարգությունը: Կ՚երևա թե այս անգամ ավելի խնամքով գրեր էի: Հուզմունքները զիս չեն շվարցուցած երբեք: Ու կրկնապես հաղթանակեցի նախ՝ հերքելով ընկերներուս զրպարտությունը, հետո՝ ավելի մեծ գովեստներ լսելով ուսուցչես: Բայց ասոնցմե շատ ավելի անուշ ուրախություն մը կը գրկեր զիս հիմա. բարեկամ սրտի մը բաբախելը կ՚զգայի սրտիս մոտ. լույսի ճառագայթ մը կ՚ողողեր հոգիս. վայրկենապես կորսնցուցած էի պժգանքս Աննիցային նկատմամբ: Գրկեցի և համբուրեցի զինքը:

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу
Ятук Музыка
Элегия
Арно Бабаджанян

Элегия

Студент из Дели
Студент из Дели
Играть онлайн