Саят-Нова

Հիմքըդ վերստին նուրեցին

Հիմքըդ վերըստին նուրեցին, չաղ արին, Մողնու սուրփ Գեվուրք.
Քար ու կիրըդ օխչարի կաթ շաղ արին, Մողնու սուրփ Գեվուրք.
Աչ ու ձախ կախեցի՛ն՝ բրոլե ճաղ արին, Մողնու սուրփ Գեվուրք.
Յիրգնոց լոսը վըրեդ կամար-թաղ արին, Մողնու սուրփ Գեվուրք։

Պատիրըդ կարմիր ագուրով, սընիրըդ տաշ մարմար քարով,
Հընդու միչեմեն դուս էկած վարաքուրըդ՝ ղալամքարով.
Թագիրըդ անգին ակնիրով, ըզգիստըդ զարբաբով, զարով.
Բիմըդ ու խաչկալըդ դրախտի բաղ արին, Մողնու սուրփ Գեվուրք։

Վիրնատունդ սանդալե տախտակ, ռանգըն է տորոնի նըման.
Հոքով ու մարմնով կու սըրփվի, օվ քիզ գու քա մոնի նըման.
Տապանակ ուխտի կըտակավ խորանդ Ահարոնի նըման
Միաբանքըդ քաղցըր ձայնով տաղ արին, Մողնու սուրփ Գեվուրք։

Ամեն բորոտը կու սրփվի, քիզի գու քա օվ փափակով...

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу
Ятук Музыка
Святое Утверждение, Святое Отрицание, Святое Примирение
Георгий Гурджиев

Святое Утверждение, Святое Отрицание, Святое Примирение

Армянская семья
Армянская семья
Играть онлайн