Саят-Нова

Փահրադը մեռած, Շիրինն ասաց

էս մուսադասի ձենով է, շատ լավն է, Սայաթ Նովայի ասած։

Փահրադը մեռած, Շիրինն ասաց՝ ղարեն էրված իմ.
Քաշվիլ է վարթը, մոդ չի թողնում, խարեն էրված իմ.
Բըլբալըն ասաց՝ վարթիս խաթրի քարեն էրված իմ.
Տասնումեկ ամիս մունջ իմ կացի՝ տարեն էրված իմ.
Աստվաձ կու սիրիս, զար մի՛ հաքնի, զարեն էրված իմ,
Մեջլումի նըման ման իմ գալի, յարեն էրված իմ։

Չը կա փաչայի խազինումը մայ քիզի լայիղ.
Հալա չին գործի Քիրմանումը շալ քիզի լայիղ.
Օսկե մատնումըդ դուն դըրիլ իս լալ քիզի լայիղ.
Հաքիլ իս ատլաս, ռանգը գուլգազ-ալ քիզի լայիղ։
Աստվաձ կու սիրիս, զար մի՛ հաքնի, զարեն էրված իմ,
Մեջլումի նըման ման իմ գալի, յարեն էրված իմ։

Խոսքիրըդ քախցըր, լիզուդ շաքար, շարթի միչումը.
Գարունքվան ծաղիկ, բաց իս էլի մարտի միչումը.
Մազիրըդ ռեհան, փաթըթված է վարթի միչումը՝
Կանանչ տերեվեն նամ չի կաթի զարթի միչումը.
Աստվաձ կու սիրիս, զար մի՛ հաքնի, զարեն էրված իմ,
Մեջլումի նըման ման իմ գալի, յարեն էրված իմ։

Սայաթ Նովեն իմ, էնդուր գու լամ, դարդիրըս արբաբ.
Մազիրըդ ռեհան, կըլապիտոն, հուսիրըդ շարբաբ.
Բարակ ղամաթիդ խիստ սազ գու քա դիբա ու զարբաբ.
Աստվաձ կու սիրիս, զար մի՛ հաքնի, զարեն էրված իմ,
Մեջլումի նըման ման իմ գալի, յարեն էրված իմ։

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу
Ятук Музыка
Серенада
Лазарос Сарьян

Серенада

Размышления
Размышления
Играть онлайн