Раффи

Իսրայելը Բաբելոնում

Իսրայելը Բաբելոնում

Բաբելացվոց գետերու մոտ
Մենք հարենյաց կողբայինք սուգ,
Եվ Սիովնը միտ բերելով,
Կըթափեինք դառն արցունք։
Պանդուխտ երկրի ուռիներեն
Մեր քնարները` լուռ ու մունջ
Մենք կախեցինք, եւ զեփյուռեն
Հնչեն լարերն դառն մրմունջ։

Մեր գերիչքը կարեկցաբար
Ասում էին ստիպելով.
Մեզ Սիովնի՛ երգեք երգեր,
Մի՛ վրդովեք մեզ ձեր լալով։

Տիրոջ երգն ինչպե՞ս երգենք
Օտար երկրի կամարի տակ,
Օտար երկրում ինչպե՞ս պատմենք
Մենք Սիովնի սուրբ հիշատակ։

Երուսաղե՛մ, Երուսաղե՛մ,
Եհովայի ով սուրբ տաճար,
Իմ աջ ձեռքս թող չորանա՛,
Երբ մոռանամ քո սերն անճառ։

Երբ չհիշեմ քեզ մի րոպե,
Թող իմ լեզուս փակչի քիմքիս,
Եվ հավիտյան թող մունջ մնամ,
Երբ քեզ համար չտամ հոգիս։

Երբ, տե՛ր, Սալիմե կխնդրես վրեժ,
Հիշե Եդովմի անգութ զավակներ,
Որք ասում էին` «փլուցե'ք դորան,
Փլուցեք դորա հիմն ու հատակներ»։

Ով Բաբելոնի դստրիկ թշվառ,
Քանի դառնությանց մեզ եղար պատճառ։
Երանի նրան, որ պատիժ արդար`
Քո չարիքներին փոխարեն կտար։

Երանի նրան, որ քո զավակներ
Յուր վրեժխնդիր ձեռքովն անխնա`
Կառներ մոր գրկեն, լալով, ճչալով,
Կառներ, կզարկեր քարերու վերա։

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу
Ятук Музыка
Святое Утверждение, Святое Отрицание, Святое Примирение
Георгий Гурджиев

Святое Утверждение, Святое Отрицание, Святое Примирение